Իտալացի փորձագետները ուսումնասիրություն են անցկացրել երկրի ամենաանվտանգ և ամենաքրեական քաղաքները գտնելու նպատակով։ Եզրակացությունները արվել են կատարված հանցագործությունների քանակի մասին տվյալների հիման վրա։
Istat գործակալության ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ամենաանվտանգ իտալական քաղաքը, անկախ մաֆիայի հետ կապված ուժեղ ասոցիացիայի, ճանաչվել է Պալերմոն։ Սիցիլիայի մայրաքաղաքում տարեկան կատարվում է շուրջ 5,7 հազար հանցագործություն 100 հազար բնակչի հաշվարկով։
Իսկ Իտալիայի ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Միլանը, որտեղ բնակչության նույն քանակության հաշվարկով կատարվում է 12,5 հազար իրավախախտում։ Լոմբարդիայի մայրաքաղաքին հետևում են Բոլոնիան և Թուրինը։