Հայտնի է աշխարհի ամենաբյուջետային լեռնադահուկային առողջարանի անունը

Բրիտանական AOL ընկերության փորձագետները վերլուծել են աշխարհի առավել հայտնի լեռնադահուկային առողջարաններում հանգստի արժեքը՝ ամենաբյուջետայինը գտնելու նպատակով։

Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ ամենամատչելի ձմեռային հանգստավայրն աշխարհում բուլղարական Բանսկոն է։ Բանսկոյի տուրասոցացիայի ներկայացուցիչ Մարիանա Սպասովան հայտնել է, որ հունվարին հանգստի արժեքը նվազել է 10 — 20%-ով։ Եվս  20%-ով արժեքը կնվազի փետրվարին։ BanskoՀանգստավայրը, հատկապես, ժողովրդականություն է վայելում հարևան Սերբիայից, Մակեդոնիայից, Ռումինիայից և Հունաստանից ժամանած զբոսաշրջիկների շրջանում։

Հանգստի արժեքով երկրորդ տեղը զբաղեցնում է Պեմոնտա առողջարանը, սակայն գները Ալպերում մոտ 2  անգամ բարձր են Բուլղարիայի գներից։ Երրորդ տեղը բաժին է հասել Կոլորադոյում գտնվող Վեյլուին։

You might also like