Էկվադորյան Գալապագոս արշիպելագը գլխավորել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենագեղատեսիլ և հետաքրքիր կղզիների ցանկը: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը` վկայակոչելով ամերիկյան Travel + Leisure ճանապարհոդությունների մասին ամսագրի ընթերցողների շրջանում անցկացրած հարցաթերթիկը:
Ինչպես գրում է Lenta-ն, ըստ լսարանի հարցման արդյունքների, խմբագրությունը կազմել է տասը ամենագրավիչ կղզիների ցանկը: Բացի Գալապագոսից առաջատարների եռյակում է հայտնվել ինդոնեզիական Բալի կղզին և Մալդիվյան Հանրապետությունը: Դրանց հաջորդում է ավստրալիական Թասմանիա կղզին և հունական Սանտորինին:
Վեցերորդ հորիզոնականը բաժին է հասել Մուրեային (Ֆրանսիական Պոլինեզիա), յոթերորդում և ութերորդում հայտնվել են ն Հավայան կղզիներից Մաուին և Կաուին: Իններորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեծ Արգելախութը (Ավստրալիա), իսկ վարկանիշային աղյուսակը փակում է Մալթայի Հանրապետությունը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ Գալապագոսը գրավում է զբոսաշրջիկներին եզակի բուսական և կենդանական աշխարհով, օրինակ հսկայական կրիաներով, շնորհիվ որոնց կղզին ստացել է իր անվանումը (իսպ. galápago — թարգմանաբար նշանակում է ջրային կրիա): Հենց այդ պատճառով կղզին նաև սիրում են դայվերները: Գալապագոսները հայտնի են նրանով, որ բնագետ Չարլզ Դարվինը հետազոտություն է կատարել նրանց վրա, որը հետագայում խթան է հանդիսացել նրա տեսակների առաջացման էվոլուցիոն տեսության վրա:
Գալապագոսսյան կղզիները պատկանում են Էկվադորին, արշիպելագի բնակչության քանակը կազմում է 25 հազար մարդ: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 23-24 Ցելսիուսի ջերմաստիճան:
2015 թվականի մարտին աշխարհի լավագույն կղզիների վարկանիշային աղյուսակը կազմել է նաև TripAdvisor-ը: Զբոսաշրջային ծառայության կայքի այցելուները ամենագրավիչ կղզին են համարել Պրովիդենսիալեսը (Տերկս և Կայկոս, Կարիբյան կղզիներ):