Հայտնի են ամենաշատ գրպանահատներ ունեցող քաղաքները

TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը կազմել է առավել շատ գրպանագողեր ունեցող քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ինչպես հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով  Blog di Lifestyle-ին, առաջին տեղը բաժին է հասել Բարսելոնային։

Նշվում է, որ այս իսպանական քաղաքում ամեն օր տեղի է ունենում ավելի քան  300 գողություն։ Առավել հաճախ գողերը դարանակալում են Կաֆեդրալի հրապարակում, Ռամբլա փողոցում, Բոկերիա շուկայում։

Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Փարիզը։ Ֆրանսիական մայրաքաղաքում առավել հաճախ գողություններ են կատարվում Մոնմարտրում Սակրե Կերի բազիլիկ տաճարի, Էյֆելյան աշտարակի մոտ և մետրոյում։

It named the city with the largest number of pickpockets1Երրորդ տեղում հայտնված Մադրիդում գործել է չորս կանանցից բաղկացած «բոսնիական կլանը», ովքեր թալանել են հազարավոր զբոսաշրջիկների և մետրոյի ուղևորների։ Ինչպես նշում է  The Daily Mail-ը՝ իսպանական մայրաքաղաքի ամենավտանգավոր վայրերն են մետրոն, Պլասա Մայորը և Սիբելես հրապարակը։

Չորրորդ տեղում հայտնված Պրահայում գրպանահատները առավել հաճախ գործում են Կարլովի կամրջին, Հին Քաղաքի և Վացլավյան հրապարակում։

Քաղաքների հնգյակը եզրափակում է Հռոմը։ Իտալական մայրաքաղաքում գողերից պետք է զգուշանալ Իսպանական աստիճանների և Կոլիզեյի մոտ։ Դրամապանակին հրաժեշտ տալու հավանականությունը մեծ է նաև Վատիկանում։

You might also like