Ամենից շատ երեխաներով ընտանիքները ապրում են Իռլանդիայում․ երկրի բոլոր ընտանիքների 40%-ը։ Լեհաստանում և Կիպրոսում նրանք 37% են կազմում․ գրում է Եվրո Պուլսը։
Իռլանդիայում են գտնվում նաև ամենաշատ բազմազավակ ընտանիքները (երեք և ավելի երեխա)՝ 26%։ Նրան հետևում են Բելգիան և Ֆինլանդիան․ երկու երկրներում էլ կան 19% բազմազավակ ընտանիքներ։ Միջինում Եվրամիությունում երեխայատեր ընտանիքների միայն 13%-ն է բազմազավակ, 40%-ը մեծացնում է երկու երեխայի, 47%-ը՝ մեկին։ Այդ տվայլներն է ներկայացնում Եվրոստատ վիճակագրության եվրոպական ծառայությունը։