Այն, ինչ արդեն գրեթե ոչ մի տեղ չի կարելի, Ավստրիայում կարելի է․․․

Ավստրիայի խորհրդարանում որոշումն ընդունելիս մեծ աղմուկ է բարձրացել։ Նախկին առողջապահության նախարար Պամելա Ռենդի Վագները հայտարարել է, որ ներկայումս աշխարհում չկա մի երկիր, որտեղ հետ քայլ անեն չծխողների պաշտպանության հարցում։  Այդպիսով, Ավստրիան կարող է դառնալ  «Եվրոպայի մոխրամանը»․ հավելել է նա։ 

Ավստրիայում որոշել են չարգելել ծխել ռեստորաններում և փաբերում։ Այդ մասին գրում է Watson պորտալը։

Ավստրիայի խորհրդարանը չի ընդունել հասարակական վայրերում ծխելն արգելող  օրենքը, որը պետք է ուժի մեջ մտներ 2018 թվականի մայիսի 1-ից։ Այդպիսով, Ավստրիան դարձել է Արևմտյան Եվրոպայի վերջին երկրներից մեկը, որտեղ թույլատրվում է սրճարաններում, ռեստորաններում և փաբերում զբաղվել այդ վատ սովորությամբ։

Սակայն խորհրդարանը հավանության է արժանացրել  օրինագծի երկու այլ կետ։ 2019 թվականից ծխախոտ կարող են գնել միայն 18 տարին լրացած անձինք։ Նախկինում սահամնափակումը մինչև 16 տարեկաններին էր վերաբերում։

Ծխելու թույլտվություն

Երկրորդ  կետով արգելվել է ծխել հասարակական տրանսպորտում, որտեղ ներկա են երեխաներ և մինչև 19 տարեկան դեռահասներ։ Օրինախախտներին սպառնում է  100 եվրոյի չափով տուգանք, խախտումը կրկնելու դեպքում՝ մինչև 1 000 եվրո։

Հավելենք, որ հասարակական սննդի հաստատություններում ծխելն արգելելու նորարարությունը ժամանակին արել է Իռլանդիան, երբ 2004 թվականին ընդունել է նման օրենք։ Ավելի ուշ նրա օրինակին սկսեցին հետևել Եվրոպայի երկրների մեծ մասը։ Ի դեպ, կանաչ կղզին որոշել է ևս մեկ քայլ առաջ գնալ․  2025 թվականին ամբողջ Իռլանդիան պետք է մնա լիովին առանց ծխախոտի։

You might also like