Առանց հարկի առևտրի իսպանական խանութների ապրանքների գները, պարզվել է, միջինում գրեթե 14%-ով ցածր են Եվրոպայի մյուս օդային նավահանգիստներից։ Այս մասին հայտնում են Skyskanner-ի վերլուծաբանները։
Համեմատության համար փորձագետները ընտրել են Դյութի Ֆրիի ամենատարածված ապրանքների գները․ ալկոհոլ, օծանելիք, ծխախոտ և քաղցրավենիք։ Ոգելից խմիչքի գները խիստ տատանվում են՝ կախված օդանավակայանից։ Տարբեր օդանավակայաններում գները կարող են տարբերվել 50 %-ով։
Իսպանիայից թռչելիս կարելի է գումար խնայել օծանելիք գնելով։ Մասնավորապես, Burberry օծանելիքը իսպանական դյութի ֆրիում արժի մոտ 80 եվրո, իսկ Ժնևում՝ 115 եվրո։
Հետաքրքիր է նաև այն, որ Մադրիդի օդանավակայանների դյութի ֆրում առաջարկվում են ապրանքներ, որոնք միջինում երեք անգամ մատչելի են, քան Փարիզի օդանավակայանում։