Նավահանգստային Մարսել քաղաքը ճանաչվել է Ֆրանսիայի ամենաաղտոտված քաղաքը։ Այս եզրահանգմանն են եկել Robin Hood էկոլոգիական կազմակերպության փորձագետները այն բանից հետո, երբ չափել են երկրի խոշոր քաղաքների ջրի և օդի աղտոտվածության մակարդակը։ Հաղորդվում է, որ Մարսելը դարձել է այս անպատվաբեր վարկանիշային աղյուսակի առաջատարը խոշոր նավահանգստի և երկու ավտոմագիստրալների պատճառով։ Ֆրանսիայի առավել աղտոտված քաղաքների եռյակում հայտնվել են նաև Լիոնը և Փարիզը։
Արդեն աղտոտված ենթակառուցվածքային օբյեկտների քանակով առաջատար է դարձել Լիոնը։ Նրան հետևում են Մարսելն ու Փարիզը։