Հայտնի է Եվրոպայի ամենագեղեցիկ կամուրջը

Ֆրանսիայի Պոն դյու Գար կամուրջը ճանաչվել է ամենագեղեցիկը Եվրոպայում։ Այս մասին հայտնում են Jetsetter կայքի փորձագետները։

Ponte Vecchio
Ponte Vecchio

Մասնագետները նշել են, որ կամուրջները, թերևս, չեն հանդիսանում հիմնական չափորոշիչներից մեկը հանգստի  ուղղությունը ընտրելիս, սակայն դրանցից շատերը լիարժե տեսարժան վայրեր են։Պոն դյու Գար կամուրջը գտնվում է Ֆրանսիայի հարավում՝ Ավինիոն քաղաքից ոչ շատ հեռու և կառուցված է Գարդոն գետի վրա։ Կառույցը համարվում է պահպանված հին հռոմեական ամենաբարձր ջրուղին և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Chain Bridge
Chain Bridge

Առաջատարների թվում են եղել նաև Ֆլորենցիայի Պոնտե Վեկկո կամուրջը, Բուդապեշտի Շղթայական կամուրջը և գերմանական Սատանայի կամուրջը։

Devil's Bridge
Devil’s Bridge