Հայտնի է, թե Եվրոպայում որտեղ կարելի է գտնել մատչելի հագուստ

Բուլղարիայում ամենամատչելի հագուստն է, բայց ամենաքիչ գնումները։

Եվրոստատ վիճակագրական  գործակալությունը հետազոտել է հագուստի և կոշիկի արտադրման և վաճառքի ոլորտը։ Արդյունքում, պարզ է դարձել, որ առաջատար եվրոպական բրենդների հավաքածուների իրերը ամենից մատչելին են։

Ինչպես նշվում է Եվրոստատի մամուլի հաղորդագրությունում՝ ԵՄ երկրներում հագուստի և կոշիկի  գնային մակարդակը զգալիորեն տարբերվում է մեկը մյուսից։ Ամենից թանկ կոստյումները, վերնաշապիկները, բաճկոնները և կոշիկները բաժին են հասել Շվեդիայի բնակիչներին։ Միջին արժեքն այնտեղ 36%-ով բարձր է Եվրոպայի միջին արժեքից։ Բոլոր չափանիշներով ամենաթանկարժեք երկրների ցանկում են հայտնվել նաև Դանիան և Ֆինլանդիան։ Գներն այստեղ եվրոպական միջին գներից բարձր են  33% և 24% տոկոսներով՝ համապատասխանաբար։

Գնումներ

Բոլորից մատչելի հագուստը Բուլղարիայում է։ Դրանց արժեքը  այստեղ 21%-ով ցածր է միության մյուս երկրներից։ Բացի այդ, շահավետ գնումներ են սպասում նաև Հունգարիայի և Լեհաստանի բնակիչներին։ Նրանց մոտ  15% և 12% ցածր են հարևաններից։

Հետաքրքիր է, որ ամենից շատ հագուստի ու կոշիկի վրա ծախսում են Էստոնիայի բնակիչները՝ ընդհանուր ծախսերի  7%-ը։ Մի փոքր քիչ՝ բյուջեի  6%-ը, տրամադրում են զգեստապահարանի թարմացմանը իտալացիներն ու պորտուգալացիները։  Իսկ ամենից քիչ ծախս գրանցվել է Բուլղարիայում՝  3%, Հունգարիայում և Չեխիայում՝  4%-ական։

Գնումներ

2017 թվականին ԵՄ կազմի երկրները  արտահանել են 141,8 միլիարդ եվրոյի հագուստ և կոշիկ։ Խոշոր արտադրողները գտնվում են Իտալիայում և Գերմանիայում։ Ամենից շատ արտադրանք ստացել է Շվեյցարիան, երկրորդ և երրորդ տեղերում են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։

You might also like