Ինչո՞ւ է վտանգավոր ընտանիքի անդամների՝ ինքնաթիռի տարբեր մասերում նստելը
Իր զեկույցում կազմակերպությունը խորհուրդ է տալիս ավիաընկերություններին հավելյալ գումար չվերցնել ընտանիքներից միմյանց մոտ նստելու հնարավորության համար։
Ինքնաթիռում ընտանիքի անդամների տարբեր տեղերում նստելը կարող է վտանգ ներկայացնել բոլոր ուղևորների համար․ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Telegraph-ին։ Մեծ Բրիտանիայի Թագավորական ավիացիոն հանրությունը վստահեցնում է, որ ինքնաթիռի տարբեր մասերում նստած ընտանիքի անդամները արտակարգ տարհանման ժամանակ կարող են կորցնել իրենց թանկագին ժամանակը միմյանց փնտրելու վրա՝ դրանով վտանգելով իրենց և մյուսներին։