Թողարկվել է Բարսելոնի դիսկոտեկներ այցելելու տոմսեր

 Barcelona Night Card Բարսելոնի հանրահայտ գիշերային ակումբները թողարկել են մեկ միասնական այցելության տոմս, որը կթույլատրի այնտեղ լինել նաև զբոսաշրջիկների, ովքեր բյուջետային արձակուրդ են անցկացնում: Barcelona Night Card  դիսկոտեկային քարտը իր մեջ ներառում է մեկ շաբաթվա մեջ 19 դիսկոտեկ ընդամենը 20 եվրոյով: Քարտը թողարկվել է Կատալոնիայի զբոսաշրջային կազմակերպության հովանավորչությամբ: Քարտի սեփականատերերը կարող են խուսափել հերթի մեջ կանգնելուց, կստանան զեղչեր բարերում և ազատ մուտքի իրավունք մի քանի ակումբների VIP-սրահներում. հայտնում է BuenaEspana-ն: Նախագծին միացել են Բարսելոնի այնպիսի ժամանցային ակումբներ, ինչպիսիք են՝ Arena Classic-ը, Arena Madre-ն, Arena Dandy-ն, Atlàntic Barcelona-ն, Be Cool-ը, Bikini-ն, Boulevard-ը, Carpa Barcelona-ն, Catwalk-ը, City Hall-ը, Duvet-ը և այլն: Քարտը ուժի մեջ է օգտագործման պահից սկսած 7 օրվա ընթացքում: Մոտակա ժամանակաշրջանում այն կլինի վաճառքում քաղաքի տուրիստական գրասենյակներում, հյուրանոցներում, խանութներում և հեծանիվի վարձույթի վայրերում:

You might also like