Իսրայելի տաքսիները կաշխատեն վարկային քարտերով

Իսրայելի տրանսպորտի նախարարությունը և տաքսու վարորդների կազմակերպությունը կնքել են համաձայնագիր մեքենաներում վարկային քարտերի տվյալները կարդացող սարքերի տեղադրման մասին: Մինչ օրս վարկային քարտով վճարում անելու հնարավորություն կար շատ քիչ թվով տաքսիների դեպքում: Ընդ որում, կանխիկ վճարման գործընթացը որոշակի անհարմարություններ էր առաջացնում շատ ուղևորների մոտ. ոչ բոլորը իրենց մոտ ունեն կախիկ գումար, իսկ հատկապես դժվար իրավիճակում էին հայտնվում օտարերկրացի զբոսաշրջիկները, ովքեր տաքսուց օգտվելու համար ստիպված էին լինում իրենց մոտ եղած արտարժույթը փոխել տեղի արժույթով:

TaxiCreditCard

Անկանխիկ վճարումը հարմար է նաև տաքսու վարորդներին, նրանք ստիպված չեն լինի անընդհատ  իրենց մոտ պահել մանրավճար. հայտնում է  MigNews.com-ը: Իսրայելի տաքսաշարժչային ընկերության լիցենզավորած բոլոր մեքենաներում նման կերպ վճարում կատարելու հնարավորությունը կգործի մյուս տարվանից: Սակայն հարկ է նշել, որ քարտով վճարելու դեպքում ուղևորությունը 2-2.5% թանկ կարժենա, քան կանխիկ  վճարման դեպքում: Հարկ է նշել նաև, որ քարտային վճարումով տաքսի ծառայությունները գնալով հասանելի են դառնում ամբողջ աշխարհում: Եվրոպայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի և նույնիսկ Ռուսաստանի շատ տաքսիներ հագեցած են վարկային քարտով աշխատող սարքավորումներով:

You might also like