Իսրայելի արվեստագետների Էյն-Հոդ միակ գյուղը, որը գտնվում է Կարմել լեռան լանջին, հրավիրում է զբոսաշրջիկներին: Բաց ցուցադրությանը ներկայացված են նկարներ, քանդակներ, գծագրեր, խեցեղեն, զարդեն, մանրագործվածքներ, ձեռագործ իրեր, ապակե իրեր և այլն:
1950 թվականին արվեստագետների մի խումբ` հայտնի դադաիստ Մարսել Յանկոյի գլխավորությամբ, որոշեցին սովորական գյուղը վերածել մի վայրի, որտեղ արվեստագետները կարող են աշխատել, կազմակերպել սեմինարներ և վարպետության դասեր, կրթություն ստանալ և ցուցահանդեսներ ներկայացնել: Էյն-Հոդը կառուցված է յուրահատուկ ծրագրով և ներդաշնակորեն համադրված է շրջակա միջավայրին:
Այստեղ պահպանվել են ճարտարապետական կառույցներ դեռևս Խաչակրած արշավանքների ժամանակաշրջանից: Այցելուները կարող են հանգստանալ ռեստորաններում, բարերում և սրճարաններում: Իսկ բնակվել կարելի է մինի-հյուրանոցներում: Զբոսաշրջիկների համար կազմակերպվում են բազում էքսկուրսիաներ: