American Airlines ավիաընկերությունը gaycities.com կայքի հետ համատեղ անցկացրել է հարցում World’s Best Gay City of 2011 (աշխարհի ամենալավ քաղաքը համասեռամոլների համար) կոչման համար: Ավելի քան 43% արդյունքներով հաղթող է ճանաչվել Թելավիվը (Իսրայել)` առաջ անցնելով Նյու Յորքին 14%-ով, հայտնում է Travel Daily News-ը:
Թելավիվը հայտնի է բաց և լիբերալ LGBT հասարակությամբ, որը կազմակերպում է Gay Pride Parade համասեռամոլների շքերթը և այլ միջոցառումներ` ներգրավելով LGBT զբոսաշրջիկներ ողջ աշխարհից: 2012 թվականին շքերթը տեղի կունենա հունիսի 8-ին: Կազմակերպիչներն ակնկալում են ավելի քան 100 000 զբոսաշրջիկի այց: Անցած տարի առաջին անգմա անցկացվել է LGBT Film Festival կինոձառատոն, որին ներկա են գտնվել ավելի քան 5 հազար զբոսաշրջիկ Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:
American Airline-ի կայքի այցելուներին անցած ամիս խնդրել են անվանել համասեռամոլների մոտ ամենատարածված քաղաքը: Կայքի այցելուները քվեարկել են քաղաքների համար` հաշվի առնելով այնպիսի բաժիններ, ինչպիսիք են հետաքրքիր գիշերային կյանք, բարձրակարգ խոհանոց, ամենահետարքքիր շքերթները, լավագույն լողափնյա հանգիստ: Թելավիվին և Նյու Յորքին հաջորդում են Տորոնտոն` 7%, Սան Պաուլոն` 6%, Մադրիդը և Լոնդոնը` 5-ական տոկոս և Նոր Օռլեանն ու Մեխիկոն` 4%: