Ամենամեծ էկոլոգիական կամուրջներից մեկը կկառուցվի Շորեշ թաղամասի 1-ին մայրուղու մոտ` Թել Ավիվ-Երուսաղեմ երթուղու բարելավման շրջանակներում: Կամուրջը նախատեսված է մայրուղու մի կողմից մյուսը կենդանիների անվտանգ անցման համար: Շինարարությամբ կզբաղվի «Նետիվեյ Իսրայել» ընկերությունը: Տրանսպորտի նախարարությունում հայտնում են, որ շինարարությունը չի խանգարի երթևեկությանը: Կամուրջի լայնությունը 70 մետր է: Տրանսպորտի նախարար Իսրաել Կացը հայտարարել է, որ այս աշխատանքը ներկա պահին համարվում է ամենախոշոր նախագծերից մեկը: «1-ին մայրուղու բարելավումը կարագացնի Իսրայելի ամենակարևոր ավտոճանապարհներից մեկի երթևեկությունը և թույլ կտա տասնյակ հազարավոր աշխատավորների խուսափել խցանումներից և հասնել Երուսաղեմ », – Նշել է Կացը: Տրանսպորտի նախարարի խոսքերով` խոսքը ազգային նախագծի մասին է, և նրա արժեքը կազմում է 2.5 միլիարդ շեկել: Նախագծի շրջանակներում կկառուցվի 16 կիլոմետր ընդհանուր երկարությամբ կամուրջների, թունելների և ելքերի համակարգ: Մայրուղու նոր հատվածը կբարելավի Երուսաղեմ տանող ճանապարհը: Բացի այդ, ճանապարհի երկու կողմից մեկական հատված կավելացվի ավտոմեքենաների համար, և կընդլայնվի մայթեզրը: Ընդհանուր առմամբ մայրուղու լայնությունը կավելանա մինչև 45 մետր: Նախագծի շրջանակներում կհարթեցվեն վտանգավոր շրջադարձերը: