Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ երկրի իշխանությունները ներդրողներ են փնտրում կղզու շինարարության համար, ինչպես նաև՝ ուսումնասիրում Սաուդյան Արաբիայի և Չինաստանի շինարարական ընկերությունները, որպեսզի որոշեն, թե ով կյանքի կկոչի այդ հավակնոտ նախագիծը։
Ինչպես հայտնում է նախարարը՝ Իսրայելը գումար չի ներդնի կղզու շինարարության գործում, բայց շինարարներին հնարավորություն կտա օգտվել Իսրայելի տարածքային ջրերից։ Կղզին, ինչպես գրում է news.com.au-ն, կդառնա յուրօրինակ կամուրջ Գազայում, բայց, բացի դրանից, կղզում կկառուցվի օդանավակայան, ծովային նավահանգիստ և, ամենայն հավանականությամբ, հյուրանոցներ։