Առաջին անգամ Երուսաղեմում կանցկացվի Միջազգային սառցե փառատոն, որին մասնակցելու են 35 չինական սառցե քանդակներ: Միջոցառումը կանցկացվի 2012 թվականի մարտի 6-ից մինչև ապրիլի 30-ը, հայտնում է TravelDailyNews-ը: Փառատոնը կանցկացվի Երուսաղեմում, հյուրերին սպասվում է հարուստ ժամանցային ծրագիր, կբացվի սահադաշտ: Կազմակերպիչները միջոցառումը բաժանել են չորս մասի` մեծահասակների և փոքրերի համար նախատեսված զվարճանքի սեկտորների:
Հանրությանը կցուցադրեն սառույցից պատրաստված Երուսաղեմի տեսարժան վայրերը, երկրորդ սեկտորում ցուցադրվելու է մանկական և կենդանիների սառցե քանդակներ, որոնք էլ կուրախացնեն երեխաներին, երրորդ սեկտորում կլինեն հեքիաթային կերպարների` Հանսի և Գրիտելի սառցե քանդակները և խաղահրապարակը, չորորդում կլինի սառցե բարը, որը զարդարված կլինի իսրայելցի հայտնի արտիստների քանդակներով: