Իսրայելում Մեռյալ ծովի մոտ գտնվող «Դանիել» հյուրանոցի ադմինիստրացիան խնդրել է բոլոր տղամարդկանց գնալ այլ հյուրանոցներ, որպեսզի խառնաշփոթ չառաջացնեն կրոնավոր կանանց շրջանում, որոնք հավաքվել են այդտեղ գիտաժողով` նվիրված հուդաիզմին: Համաձայն «կրոնական համեստության» օրենքների` կանայք չպետք է գտնվեն անծանոթ տղամարդկանց շրջապատում:
Տեղափոխվողներին, որպես փոխհատուցում, մատուցվել է ընթրիք հյուրանոցի հաշվին: Սակայն մի քանի հյուրեր բողոքել են որոշ անհարմարություններից` կապված տեղափոխման հետ, քանի որ ճամպրուկների հավաքման և այլ հյուրանոցում ստուգման համար ծախսել են իրենց հանգստի համար նախատեսված թանկագին ժամանակը: «Դանիել» հյուրանոցի ադմինիստրացիայի ներկայացուցիչը բացատրել է, որ նման խառնաշփոթ առաջացել է համակարգչային ծրագրերի խափանման պատճառով, որն ուշացրել է հյուրանոցային համարների գրանցումը: