Իռլանդիա. Ryanair-ը թողարկում է Էրոտիկ օրացույց

Իռլանդական բյուջետային Ryanair  ավիաընկերությունը պատրաստվում է թողարկել օրացույց իր 12 բորտուղեկցորդուհիների նկարներով: Ավիափոխադրողը մտադիր  է հավաքել  100 000  ֆունտ լեհական  TVN  բարեգործական ֆոնդի համար: Սա կլինի իր տեսակի մեջ երկրորդ օրացույցը: Առաջին փորձը Ryanair-ին բերեց  100 000 ֆունտ և որոշակի հեղինակություն: 

Հիշեցնենք, որ  Ryanair-ի վերջին սկանդալներից մեկի գլխավոր դերում կրկին բորտուղեկցորդուհին էր, բայց այս անգամ մաֆիայի մասին անհաջող կատակով: Սկանդալային հայտարարություններով աշխատակիցներից հետ չի մնում նաև ընկերության ղեկավար Մայքլ  Օ՛Լիրին, ով  հաճախորդներին անվանել էր  «բթամիտ» և  «հիմար»՝ նկատի ունենալով, որ նրանք հաճախ չեն կարողանում տպել վայրէջքի կտրոնը:

 

You might also like