International Dark Sky Association միջազգային կազմակերպությունը Իռլանդիայի Քերրի (County Kerry) կոմսությանը շնորհել է աստղային արգելոցի կոչում, որը նախկինում ունեցել են աշխարհում միայն յոթ շրջան: Բացի այ, կոմսությանը տրվել է «ոսկե ստանդարտ»` առաջին անգամ Հյուսիսային կիսագնդում:
Դա նշանակում է, որ այստեղ գիշերային երկինքը զարմանալիորեն պարզ է և թույլ է տալիս առանց դժվարության դիտել աստղերին: Դիտարկման համար լավագույն կետը Այվիրա (Iveragh) թերակղզին է, որտեղ ապրում է ընդամենը 4 հազար մարդ. հայտնում է Telegraph-ը:
Հետաքրքրական է, որ անամպ գիշերային երկինքը հիացրել է այստեղի բնակիչներին նույնիսկ 6000 տարի առաջ. հենց այդ ժամանակ են ստեղծվել պահպանված քարե քանդակները, որոնք հնարավորություն են տալիս հետևել արևային և լուսնային փուլերին:
Կոմսության իշխանությունները հուսով են, որ նոր կարգավիճակը դեպի շրջան կբերի բազմաթիվ զբոսաշրջիկների, ովքեր կցանկանան գիշերել այստեղ և հիանալ աստղերով: Շուտով Քերրիում կհայտնվեն խոշոր աստղադիտարան և մեծ պլանետարիում: