Լողափնյա հանգստի սիրահարները կարող են այլևս չանհանգստանալ մեդուզաների սեզոնային ներխուժումից: Վաճառքում հայտնվել է հատուկ քսուկ արևայրուկի համար, որը կարող է վախեցնել այդ ծովային սողուններին: Պաշտպանիչ Anti-jellyfish Suncream Lifesystems-ը պարունակումէ շաքարի և սպիտակուցների անվնաս խառնուրդ, որը իր բաղադրությամբ նման է նյութի, որը հայտնաբերվել է մեդուզաների մարմնում:
Դրա շնորհիվ՝ նույնիսկ եթե մեդուզան կպչի իր կողքով լողացող մարդուն, նրան կթվա թե հպվել է ինքն իրեն և չի խայթի: Իսկ պլանկտոնի էքստրակտը, որը նույնպես առկա է քսուկի բաղադրությունում, արգելափակում է մեդուզայի ընկալիչները, որոնք պատասխանատու են խայթման համար: Արտադրանքը փորձարկվել է մաշկաբանների կողմից և ազատորեն վաճառվում է Եվրոպայի ինտերնետ խանութներում: Քսուկը արտադրվել է երկու ձևով՝ SPF 25 և SPF 40: Արժեքը 25 դոլար է: