InTour Expo 3-րդ ամենամյա ցուցահանդեսն այս տարի ապրիլի 15-ին կազդարարի հայկական զբոսաշրջային սեզոնի մեկնարկը:
Միջազգային ֆորմատով անցկացվող տուրիստական ցուցահանդեսն այն հարթակն է, որտեղ տուրիստական ոլորտի մասնագետներ ու պոտենցիալ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն հանդիպել մեկմեկու ու փոխադարձ ուսումնասիրել ցանկություններն ու սպասելիքները: Այսպիսի միջոցառումները նաև հնարավորություն են տալիս տուրիստական ընկերություններին ստեծել նոր բիզնես կապեր, ստանալ վիճակագրական տվյալներ, ուսումնասիրել ոլորտին հետ առնչվող թեմաները և այլն:
Նախորդ 2015-ի InTour Expo ցուցահանդեսին մասնակցել են 80 տուրիստական ընկերություններ Հայաստանից, իսպանիայից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Իսրայելից, Ռուսաստանից և Ինդոնեզիայից:
Այս տարվա ցուցահանդեսին այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ տուրիստական և հյուրանոցային լավագույն առաջարկներին և պլանավորել ընթացիկ տարվա ճամփորդություններն ու հանգստյան օրերը:
InTour Expo ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են`
- Տուր օպերատորներ և տուրիստական գործակալություններ
- Վերականգնողական հանգիստ և բուժում
- Էկոլոգիական տուրիզմ
- Ակտիվ հանգիստ, սպորտ
- Հյուրանոցներ, հանգստյան տներ
- Ավիատոմսերի և գնացքի տոմսերի վաճառք
- Որսորդություն և ձկնորսություն
- Գործնական տուրիզմ և ինտենսիվ-տուրեր
- Ռեստորաններ, գիշերային ակումբներ և կազինոներ
- Ավտոմոբիլային տրանսֆերներ, ավտոբուսային ընկերություններ
- Ապահովագրություն
- Բանկային ծառայություններ
- Ինտերնետային ռեսուրսներ