Euro 2012-ին ամեն ոք և կազմակերպություն վաստակելու միջոց է փնտրում, քանի որ այսպիսի մասսայականություն վայելող առիթ այնքան էլ հաճախ չի լինում:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում ֆուտբոլի Euro 2012 առաջնության հյուրերին բաժանել են ինտիմ ծառայությունների գովազդային բուկլետներ, գրում է Сегодня.ua:
Բուկլետների շնորհիվ տուրիստները ոչ միայն կարող են հեշտությամբ տեղաշարժվել քաղաքում, այլեւ տեղեկություն ստանալ ուկրաինացի մարմանավաճառների մասին։ Բուկլետների վրա կան աղջիկների կիսամերկ լուսանկարներ, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող ինտիմ ծառայությունների ցանկը։
Եվրոպայի առաջնությանը պատրաստվում են երկրի ողջ ստրուկտուրաները՝ ինչպես հյուրանոցները եւ տաքսիների վարորդները, այնպես էլ ինտիմ ծառայությունների ոլորտը։
Հիշեցնենք, որ Եվրո-2012 ֆուտբոլի առաջնությունը հունիսի 8-ից հուլիսի 1-ը կանցկացվի Ուկրաինայում եւ Լեհաստանում։