Սուրճի միջազգային օրը նշանակված է հոկտեմբերի 1-ին

Սուրճի միջազգային կազմակերպությունը (ՍՄԿ) և սուրճի  27 ասոցիացիաներն ամբողջ աշխարհից սկսել են պատրաստվել առաջին Սուրճի միջազգային օրվա տոնակատարություններին, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին․ նշված է ՍՄԿ-ի պաշտոնական կայքում։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

international-coffee-day-logo-horizontal

«Սուրճի միջազգային օրը կդառնա բազմազանության, որակի և կրքի տոն, որը բնորոշ է սուրճի մշակույթին։ Նաև այդ տոնը սուրճի սիրահարներին  հնարավորություն կտա կիսել իրենց սերը այդ ըմպելիքի հանդեպ և աջակցել միլիոնավոր ֆերմերների, որոնց կյանքը կախված է այդ անուշաբույր հացահատիկից»,—նշվում է կազմակերպության հայտարարությունում։

International Day of coffee appointed October 1

Օգոստոսին կազմակերպությունը կմեկնարկի տեղեկատվական քարոզարշավ ԶԼՄ-ներում, որպեսզի իրազեկի աշխարհին ընտրված օրվա մասին, ինչպես նաև՝ կոչ անել ըմպելիքի բոլոր սիրահարներին  մասնակցել տոնակատարությանը։

its-always-coffee-time-sketch

Շատ երկրներ տոնում են սուրճի միջազգային տոնը տարվա տարբեր օրերին։ Ամբողջ աշխարհում սուրճի սիրահարների տոնը հոկտեմբերի 1-ին նշելու որոշումը կազմակերպությունը կայացրել է  2014 թվականի մարտին։

You might also like