Հետաքրքիր փաստեր ցանկացած զբոսաշրջիկի գլխավոր փաստաթղթի «կյանքից»

Ցանկացած ճանապարհորդի համար ամենամեծ վախը մոռացված կամ կորցրած անձնագիրն է:  Ի վերջո, այս փաստաթուղթը մենք չենք կարող փոխարինել էլեկտրոնային տարբերակով և  պահել սմարթֆոնում: Skyscanner  նորությունների պորտալի խմբագիրները իրենց ընթերցողների համար կազմել են հետաքրքիր փաստերի ցանկ տարբեր երկրների բնակիչների անձնագրերի մասին:

Passport

1. Անձնագրի ձևակերպման համար ամենաբարձր հարկը գանձվում է Թուրքիայում, իսկ ամենացածրը՝ Սվազիլենդում:
2. Բրիտանացու անձնագիրը նրա առջև բացում է աշխարհի  173 երկրների մուտք՝ առանց վիզայի:
3. Շուրջ 150 000 մարդ ձեռք է բերել Սիլենդ դքսության՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև գտնվող վիրտուալ պետության  անձնագիր:
4. Վատիկանի բնակիչները ունեն իերնց սեփական անձնագիը: Առաջին նման փաստաթուղթը հանձնվել է Հռոմի Պապին:
5. Մեծ Բրիտանիայի թագուհին անձնագիր չունի, քանի որ Միացյալ Թագավորության բոլոր անձը հաստատող փաստաթղթերը տրվում են հենց Նորին Մեծության անունից:
6. Նիկարագուայի քաղաքացիների նոր անձնագիրը ունի  89 պաշտպանիչ տարր կեղծումից խուսափելու համար:

You might also like