Տուրիստական Նորությունները իր սիրելի ընթերցողներին շարունակում է ներկայացնել ամենահետաքրքիր փաստերը տարբեր երկրների մասին: Հերթն հասել է Արաբական Միացյալ Էմիրություններին: Այսպիսով…
- Բոլոր ավտոբուսների կայարանները անգամ Դուբայում ապահովված են օդափոխության համակարգով:
- ԱՄԷ-ում ամենացուրտ ամիսները դեկտեմբեր և հունվար ամիսներն են: Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը ցերեկը կազմում է +28, իսկ գիշերը +18:
- ԱՄԷ-ում ամենասիրված սպորտաձևը ուղտերի վազքն է: Ընդ որում այժմ ուղտերին ղեկավարում են փոքրիկ ռոբոտները:
- ԱՄԷ-ում շատ են սիրում ոսկի: Վիճակագրության համաձայն` Արաբական Էմիրություններում ապրող յուրաքանչյուր բնակիչ ամեն տարի պարտադիր 38 գրամ ոսկի է գնում:
- 5 կիլոգրամ ոսկյա զարդ արաբ տղամարդը պետք է նվիրի այն կնոջը, ով միջնորդում է ամուսնության համար:
- Արաբ տղամարդիկ ավելի հաճախ ամուսնանում են օտարազգի կանանց հետ, այդ կերպ նրանք չեն վճարի հարսի համար:
- ԱՄԷ-ում հաճախ ամուսնանում են ոչ թե սիրելով, այլ ծնողների կամքով. պահպանողականությունը և կրոնական ավանդույթները երիտասարդներին թույլ չեն տալիս ինքնուրույն ընտրել կյանքի ուղեկցին:
- ԱՄԷ-ն մեծ խնդիրներ ունի ջրի հետ: Ջրի միայն 30%-ն է գալիս բնական աղբյուրներից:
- Շատ շուտով Էմիրությունների մեծ մասում կվերջանան նավթի պաշարները: Բացառություն է համարվում միայն Աբու-Դաբին:
- ԱՄԷ-ի շատ նահանգներում սպառվել է նավթի պաշարները, բացառություն է կազմում Աբու-Դաբին, որտեղ էլ պահպանվում է ողջ երկրի նավթի պաշարների 95 %-ը: Դուբայ և Շարժա նահանգները նախօրոք են պատրաստվում այն բանին, շուտով իրենց նավթադոլարային տնտեսությունը կդադարի գոյություն ունենալ: Այստեղ հաջողությամբ զարգանում է առևտուրը (գործում են ազատ տնտեսական գոտիներ), զբոսաշրջությունը, արդյունաբերությունը և անգամ գյուղատնտեսությունը: Այսպես, 2000 թվականին նավթից ստացված եկամուտը կազմեց Դուբայի ՀՆԱ-ի 12 տոկոսը:
- 1980-ականների կեսերին ԱՄԷ-ի ղեկավար Շեյխ Զաեդը կարգադրեց նվազեցնել երկրի կախվածությունը օտաերկրյա գյուղատնտեսական արտադրանքից: Խոշորագույն ներդրումներ եղան գյուղատնտեսության մեջ. կառուցվեցին ագրոֆերմաներ և թռչնաբուծարաններ: Այստեղի ջերմոցներից տարեկան 2-3 անգամ լոլիկի, վարունգի և կարտոֆիլի բերք են հավաքում: Մրգերից աճեցնում են մանգո, խնձոր, ելակ: ԱՄԷ-ի ամենաբերքատու շրջանը Ալ Այն օազիսն է:
- Ինտերնետը ԱՄԷ-ում մեծ տարածում է գտել: ԱՄԷ-ի մի քանի հյուրանոցներում թույլատրում են միանալ համաշխարհային սարդոստայնին հենց հյուրանոցային համարներից: Օրինակ` Դուբայի JUMEHARAH BEACH HOTEL, HILTON DUBAI JUMEIRAH, LE MERIDIEN MINA SEYAHI հյուրանոցները: Սակայն, հատուկ ԱՄԷ-ի կառավարության կողմից ստեղծվել է մի համակարգ, որը արգելափակում է այն կայքերը, որոնք պարունակում են լուսանկարներ և, Ղուրանի տեսանկյունից, դատապարտվող բովանդակությամբ նյութեր:
- ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբին արդարացիորեն անվանում են «քաղաք-այգի»: Այստեղ գոյություն ունի հետևյալ հրամայականը. «Գազոնների վրայով…քայլել», աճում են էկզոտիկ ծառեր` բերված աշխարհի տարբեր վայրերից, կանաչում են շքեղ ստվերային այգիները: Ինչպես գիտնականներն են պարզել` հենց բազմաթիվ կանաչ վայրերի պատճառով է քաղաքում միջին ջերմաստիճանը սովորականից 1-1.5 աստիճանով ցածր լինում, քան շրջակա անապատում:
- Այստեղ մեծ է բաժանումների տոկոսը` 30 %, քանի որ արաբ երիտասարդների մեծ մասը ինքնուրույն չեն կայացնում իրենց որոշումները. նրանց փոխարեն դա անում են ծնողները:
- Վերջին տարիներին Էմիրությունները մեծ խնդրի առաջ է կանգնել ընտանեկան հարցերի վերաբերյալ. տարեցտարի բազմաթիվ արաբ կանայք չեն ամուսնանում:
- ԱՄԷ-ում այլ կրոն դավանողներին մզկիթներ չեն թողնում: Կոնֆեդերացիայի մեջ միակ մզկիթը, որը շրջանցում է այդ օրենքը և թողնում է օտարազգիներին մտնել ներս, Ջումեյրա շրջանի Դուբայ քաղաքի մզկիթն է: Մզկիթի ներսում գործում է «Կրոնական և մշակութային կենտրոնը», որը ստեղծվել է էմիրությունների շեյխ Մաքտումի կողմից 1998 թվականին: Մզկիթ այցելումները զբոսաշրջիկների համար թույլատրվում է շաբաթը մեկ անգամ` հինգշաբթի օրերին առավոտյան ժամը 10:00-ից: Այդ նույն կենտրոնը Ռամադանի օրերին ցանկացողների համար կազմակերպում է այցելություններ տեղաբնակների տներ, որպեսզի մասնակցեն այդ տոնակատարությանը: