Չեխիա (չեխերեն` Česko), պաշտոնական անվանումը Չեխական Հանրապետություն (չեխերեն` Česká republika), կարճեցված ՉՀ (չեխերեն՝ ČR), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Չեխիայի Հանրապետությունը, ինչպես պաշտոնապես կոչվում է Չեխիան, գտնվում է համարյա Եվրոպայի կենտրոնում: Հյուսիսում այն ունի սահման Լեհաստանի, հարավում` Ավստրիայի, արևելքում` Սլովակիայի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում` Գերմանիայի հետ: Պրահան` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը: Այն կառուցված է Վլտավա գետի վրա:
1. Չեխիայի Հանրապետությունը գրեթե ամբողջությամբ շրջապատված է լեռներով (բացառությամբ հարավային մասի` Ավստրիայի և Սլովակիայի շրջանում)
2. 1959 թվականին չեխ քիմիկոս Օտտո Վիխտերլեն (Otto Wichterle) է հայտնագործել փափուկ կոնտակտային լինզաները:
3. Չեխիայում է գրանցված Եվրոպական Միության քաղցկեղով հիվանդների ամենամեծ ցուցանիշը (Հունգարիայից հետո):
4. Գարեջրի օգտագործումով չեխերը աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում:
5. Երկիրը հայտնի է իր բազմաթիվ սպա-առողջարաններով, որոնք մեծ մասամբ տեղակայված են Սաքսոնիայի (Գերմանիա) սահմանի մոտ: Դրանցից ամենահայտնիները Կարլլովի Վարին է (Կարլսբադ), Ֆրանտիշկովի Լանզեն (Ֆրանցենսբադ) և Տեպլիցը (Teplitz):
6. Չեխիայում գոյություն ունի ավելի քան 2 000 ամրոց, աշտարակ և ամրոցների ավերակներ. դա ամենամեծ թիվն է աշխարհում (Ֆրանսիայից և Բելգիայից հետո)
7. Թենիսի չեմպիոնուհի Մարտինա Նավրատիլովան (Martina Navratilova), ծնված 1956 թվականին, ոչ միայն համարվում է Չեխիայի ամենահայտնի մարզիկներից մեկը, այլև համարվում է 20-րդ դարի աշխարհի լավագույն թենիսիստուհիներից երկրորդը՝ Շտեֆֆի Գրաֆից հետո (Steffi Graf):
8. Չեխիայի Հանրապետությունը Արևելյան Եվրոպայի ամենահարուստ երկրորդ երկիրն է՝ փոքրիկ Սլովենիայից հետո: Մեկ շնչի համար Չեխիայի ՀՆԱ-ն հավասար է Պորտուգալիային և Հունաստանին:
9. Չեխ աշխատողները աշխատում են կես դրույքով, աշխատում են ավելի երկար, քան Եվրոմիության այլ երկրներում (մոտավորապես 24 ժամ շաբաթվա դեմ): Սակայն նման մարդիկ Չեխիայում այնքան էլ շատ չեն:
10. 2006 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության մամուլի ազատությունը: 168 երկրների մեջ Չեխիան գրավեց 5-րդ հորիզոնականը:
11. Հանրահայտ չեխերի ցանկում հարկավոր է նշել այնպիսի անձանց, ինչպիսիք են կրոնական բարեփոխիչ Յան Գուսը (Jan Hus, 1370-1415 թթ.), հանճարեղ սլավոնական մանկավարժ Յան Ամոս Կամենսկին (John Amos Comenius, 1592-1670 թթ.), դասական երաժշտության կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանան (Bedrich Smetana, 1824-1884 թթ.) և Անտոնին Դվորժակը (Antonín Dvorák, 1841-1904 թթ.), ինչպես նաև գերմանախոս գրող Ֆրանց Կաֆկան (Franz Kafka, 1883-1924 թթ.):