Չեխիա (չեխերեն` Česko), պաշտոնական անվանումը Չեխական Հանրապետություն (չեխերեն` Česká republika), կարճեցված ՉՀ (չեխերեն՝ ČR), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Չեխիայի Հանրապետությունը, ինչպես պաշտոնապես կոչվում է Չեխիան, գտնվում է համարյա Եվրոպայի կենտրոնում: Հյուսիսում այն ունի սահման Լեհաստանի, հարավում` Ավստրիայի, արևելքում` Սլովակիայի, իսկ արևմուտքում և հյուսիս-արևմուտքում` Գերմանիայի հետ: Պրահան` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը, հանդիսանում է երկրի ամենամեծ քաղաքը և Եվրոպայի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը: Այն կառուցված է Վլտավա գետի վրա:
1. Չեխիայի Հանրապետության մայրաքաղաքը Պրահան է, որը համարվում է խոշորագույն զբոսաշրջային վայր:
2. Երկրի պետական դրամը չեխական կրոնն է:
3. Չեխիայի հանրապետության պետական լեզուն չեխերենն է:
4. 1993 թվականին Չեխոսլովակիան բաժանվեց երկու պետության` Չեխիայի հանրապետության և Սլովակիայի:
5. Համաձայն Սահմանադրության, Չեխիան համարվում է խորհրդարանական ժողովրդավարական պետություն:
6. Երկրում կրթված բնակչության մակարդակը կազմում է 99.9 % (1999 թվականի տվյալներով), իսկ կյանքի միջին տևողությունը հասնում է 76.02 տարեկանի (2005 թվականի տվյալներով):
7. Չեխիայի հանրապետությունը համարվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Եվրոպական Միության անդամ: 1999 թվականին Չեխիայի հանրապետությունը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ 2004 թվականին Եվրոպական Միության անդամ:
8. Համաձայն 2001 թվականի մարդահամարի՝ չեխերի 59 %-ը աթեիստներ են կամ անհավատներ, իսկ 26.8 % -ը կաթոլիկներ են և 2.5 % -ը բողոքականներ: 19 %-ը ասել է, որ իրենք հավատում են Աստծուն, դա նշանակում է, որ մոտավորապես 11 %-ը քրիստոնյաներ են միայն անունով:
9. Հանրահայտ հոգեբան և հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդը (Sigmund Freud) ազգությամբ չեխ է եղել: Նա ծնվել է 1856 թվականին Մորավիայի շրջանի Ֆրայբերգ քաղաքում (ժամանակակից Չեխիայի տարածքում):
10. Չեխիայի ամենաբարձր կետը Սնեժկա (Snezka) լեռն է՝ 1602 մ բարձրությամբ:
11. Չեխիայի ամենաերկար գետը Վլտավան է (Vltava):
12. Չեխիայի ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլը և հոկեյն է:
13. Չեխերենը և սլավոներենը բնակիչների համար փոխադարձաբար հասկանալի լեզու է:
14. Չեխիայի բնակիչները հիմնականում ունեն սլավոնական ծագում, բայց բոլորը ունեն նաև մասնավոր գերմանական արմատներ, քանի որ այդ երկիրը 1000 տարիների ընթացքում Սրբազան հռոմեական և Ավստրիական կայսրության կազմի մեջ է եղել: