Տուրիստական նորություններ նախագիծը Ձեզ է ներկայացնում ամենատարբեր երկրների մասին ամենահետաքրքիր տեղեկատվությունները: Այս անդրադարձը մեկ երկրի մասին չէ, այն ամփոփում է աշխարհի ամենատարբեր երկրների մասին ամենաանսպասելի և ոչ հայտնի փաստերը:
1. Գլխի մոտ մատը պտտացնելը Արգենտինայում և Պերուում նշանակում է «Ես մտածում եմ», իսկ այլ երկրներում այդ ժեստը նշանակում է «խենթ»:
2. Անդորան աշխարհում միակ երկիրն է անվճար փոստային ծառայությամբ:
3. Հոլանդիան և Նիդերլանդները բնավ էլ հոմանիշներ չեն: Հոլանդիան Նիդերլանդների մի մասն է միայն` արևմտյան ափամերձ շրջանը, որտեղ տեղակայված է Ամստերդամը, Ռոտտերդամը, Հարլմը, լեյդենը և Հաագան: Սակայն կան շատ այլ հայտնի հոլանդական քաղաքներ, այնպիսիք, ինչպիսիք են Ուտրեխտը, Հրոնինգենը, Մաաստրիխտը, Լեուվարդենը, որոնք չեն գտնվում Հոլանդիայում:
4. Աշխարհի ամենախմող երկիրը Մոլդովիան է:
5. Անգլիայում և ԱՄՆ-ում ամեն տարի անցկացվում է Խնձորի օր:
6. Հասարակածն անցնում է աշխարհի 13 երկրներով:
7. Ամենից շատ շոկոլադ սիրում են Շվեյցարիայում. այս երկրում միջին ապրող քաղաքացին ավելի քան 10 կգ շոկոլադ է տարեկան ուտում:
8. Մեկ հոգուն բաժին հասնող բջջային հեռախոսների ամենամեծ քանակը Մոնակոյում է:
9. Չինաստանում ամուրյան վագրին սպանելու համար մահապատիժ է սպասվում:
10. Աֆրիկյան մի քանի երկրներում Կալաշնիկովի ավտոմատի պատվին «Կալաշ» անունն է առաջացել:
11. 1992 թվականին Նորվեգիայում անցկացվեց տատիկների փառատոն, որի շրջանակներում նրանք մոտոցիկլետ են վարել, լողացել են ջրի տակ աքվալանգով և այլն:
12. Նորվեգիայում կա Դժոխք անվանումով գյուղ:
13. Ամեն օր ԱՄՆ-ի բնակիչները ուտում են 18 տոննա պիցցա:
14. Սինգապուրի որոշ հասարակական զուգարաններում տեղադրված են կարակոկե նվագարկիչներ:
15. «Իսպանիա» թարգմանաբար նշանակում է նապաստակների երկիր:
16. Իռլանդացիների հովանավոր Սուրբ Պատրիկը իռլանդացի չի եղել:
17. Կանադան հինգ տարվա մեջ չորս անգամ ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ապրելու համար լավագույն երկիրը:
18. Ֆրանսիայում արգելված է վաճառել «ոչ մարդկային դեմքով» տիկնիկ, օրինակ` այլմոլորակայինի տեսքով:
19. Միակ երկիրը, որտեղ 1983 թվականին չի գրանցվել ոչ մի ծնունդ, Վատիկանն է:
20. Կանադան տարածքով մեծ է Չինաստանից, իսկ Չինաստանը` ԱՄՆ-ից:
21. Մոնակոյի ազգային նվագախումբը ավելի մեծ է, քան նրա բանակը:
22. Անգլիական գրադարաններից ամենաշատը գողանում են Գինեսի ռեկորդների գիրքը:
23. Մահմեդական կրոնում կանաչը համարվում է սուրբ գույն: Այդ պատճառով մի շարք մահմեդական երկրների դրոշներին կա կանաչ գույնը:
24. Նոր Զելանդիայում այգիների ցանկապատերը ներկված են մուգ կանաչ գույնով, որպեսզի դրանց վրա չերևա գրաֆիտին:
25. Ալյասկայի դրոշի հեղինակը 13-ամյա տղա է: