Թայլանդը զարմանալի երկիր է: Դրախտային կղզիներ, ճերմակափայլ լողափեր, ֆանտաստիկ տաճարներ, ինքնատիպ ճարտարապետություն, հնագույն մշակույթ և անհավանական խոհարարական գլուխգործոցներ: Ոչ պակաս հետաքրքիր է թայլանդցիների վարքն ու բարքը: Այդ ամենի մասին հնարավոր չէ գրել, նույնիսկ տասնյակ հոդվածները բավական չեն լինի: Այդ պատճառով Տուրիստական նորությունները որոշեց ձեզ ներկայացնել մի քանի հետաքրքիր փաստեր Թայլանդի մասին:
1. Թագավորական զարդերից մեկը համարվում է սովորական ճանճասպանը: Այն պատրաստված է փորագրված փղոսկրից և ալբինոս փղի պոչից:
2. Թայլանդը անվանում են «սպիտակ փղի երկիր»: Թայլանդցի ղեկավարները շատ են գնահատել սպիտակ փղին: Այդ կենդանիները մինչև այժմ էլ մեծ հարգանք են վայելում: Նրանք այս երկրի խաղաղության և բարգավաճման խորհրդանիշն են համարվում:
3. «Բում-բում»-ը թայերեն լեզվով նշանակում է սիրով զբաղվելու առաջարկ:
4. Հարկ չկա կպնել թայլանդցու գլխին, այդ թվում՝ երեխայի: Բացի այն, որ նրանք դա չեն սիրում, նրանք նաև հավատում են, որ հոգին, որը նրանց համար գերագույնն է, գտնվում է հենց գլխում:
5. Թայլանդը այն երկիրն է, որտեղ ապրում է բուդդիստների մեծ տոկոսը` մոտավորապես 95%-ը: Թայլանդի բնակչության 4.6% -ը իսլամ դավանողներ են, 0.75%-ը իրենց համարում են քրիստոնյաներ, որոնց մեծ մասը կաթոլիկներ են: Երկրում կա նաև փոքրիկ հրեական համայնք:
6. Թայլանդը աշխարհի միակ երկիրն է, որտեղ թագավորը համարվում է բոլոր կրոնների խթանողը: Համաձայն Սահմանադրության՝ նա պետք է բուդդայականություն դավանի:
7. Թայլանդում է գտնվում մոտավորապես 32 700 բուդդայական տաճարներ, որտեղ ապրում են 370 000 վարդապետներ:
8. Թայլանդի պաշտոնական մայրաքաղաքը` Բանգկոգը, ընդգրկված է Գինեսսի ռեկորդների գրքում՝ որպես ամենաերկար անվանումով մայրաքաղաք: Այն թարգմանվում է որպես «հրեշտակների քաղաք, հսկա քաղաք, հավերժական գանձերի քաղաք, Ինդրա Աստծու անառիկ քաղաք, աշխարհի մեծագույն մայրաքաղաք, իննը թանկարժեք քարերով օժտված քաղաք, երջանիկ քաղաք, լիառատ հսկայական Թագավորական պալատ, երկնային բնակավայր, որտեղ տիրում է առաջնային Աստվածը, Ինդրային նվիրված և վիշվակարամի կողմից կառուցված քաղաք»:
9. Թայլանդի Միանգ Բորան (Հնագույն քաղաք) Սամուտ Պրականեի թանգարանը համարվում է աշխարհում ամենամեծը, որը գտնվում է բաց երկնքի տակ:
10. Աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը լինում է թայլանդական Նակխոն Պատխոմ շրջանում:
11.Որպեսզի «փախչես» թայլանդական բանակից, բավական է դառնալ կատո (տրանսսեքսուալ):
12. Իսկական թայական մերսումը պարտադիր չէ ասոցացնել էրոտիկ մերսման հետ: Դա թայական բժշկության հնագույն մեթոդն է:
13. Թայլանդցիների մեծ մասի մոտ մինչև 1913 թվականը ազգանուն չեն ունեցել, միայն անուններ:
14. Ողջագուրվել սկսել են միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մինչ այդ բնակիչները հանդիպելիս միմյանց ասել են հետևյալ խոսքերը «Դուք սնվե՞լ եք»:
15. Թայլանդը միակ երկիրն է Հարավ-արևելյան Ասիայում, որը երբեք գաղութ չի եղել: