Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտեյնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։ Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում։ Երկրի երեք հինգերորդ մասը զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով։ Իսկ ավելի հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին կարող եք կարդալ մեր` Տուրիստական նորություններ կայքի միջոցով: Եվ այսպես…
1. Տարվա մեջ հանգստյան օրերի մեծ մասը եկեղեցական տոներն են:
2. Շվեյցարիայի կարգախոսն է` «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար»:
3. Շվեյցարիան ճանաչվել է Եվրոպայի ամենալեռնային երկիրը: Լեռները զբաղեցնում են այս երկրի տարածքի 2/3-ը:
4. Շվեյցարիայում են պատրաստում աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցերը` Rolex-ը, Chopard-ը, Breguet-ը, Patek Philippe-ը, Vacheron Constantin-ը, Tissot-ը, Swatch-ը և այլն: Ի դեպ առաջին ձեռքի ժամացույցները հայտնագործել է Պատեկ Ֆիլիպպը 1868 թթ:
5. Շվեյցարիայում են պատրաստում աշխարհի ամենալավ շոկոլադը: Առաջին շոկոլադե սալիկը հայտնագործվել է 1819 թվականին:
6. Շվեյցարիական դանակները ևս համարվում են ամենահայտնի և գրպանի համար ամենահարմարավետ դանակները աշխարհում: Ի դեպ դրանց գույնը կարմիր է արված, որպեսզի, եթե կորցրել եք կամ գրպանից պատահաբար ընկել է, հեշտությամբ կգտնեք:
7. Շվեյցարիան Եվրոպայումզբաղեցնում է երկրորդ տեղը կյանքի երկարակեցությամբ (առաջին տեղում Շվեդիան է):
8. Շվեյցարիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, բայց ընդգրկված չէ Եվրոմիության մեջ:
9. Համաշխարհային ճանաչում ձեռք բերած Davidoff ընկերությունը ստեղծվել է Շվեյցարիայում՝ Կիևից ժամանած էմիգրանտի կողմից:
10. Շվեյցարիան աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է: Նաև համարվում է խոշորագույն ֆինանսական կենտրոն:
11. Եկամտի 15%-ը երկիրը ստանում է զբոսաշրջությունից:
12. Շվեյցարիան դրախտ է սունկ հավաքողների համար: Սպիտակ սնկեր, որոնք այնտեղ շատ են և ոչ ոք չի հավաքում:
13. Երեխաների համար մանկապարտեզները շատ թանկ են, այդ իսկ պատճառով կանայք 30 տարին լրանալուց հետո են ամուսնանում, ունենում են մի քանի երեխա իրար հետևից, որպեսզի նստեն տանը և խնամեն: Այդ ամենով հանդերձ երեխաների խնամքի հետ կապված ոչ մի խնդրի առջև չեն կանգնում: