Հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին (Մաս 4)

Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտեյնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։ Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում։ Երկրի երեք հինգերորդ մասը զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով։ Իսկ ավելի  հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին կարող եք կարդալ մեր` Տուրիստական նորություններ կայքի միջոցով: Եվ այսպես…

Switzerland

1. Երկիրը այնքան հարմարավետ է տեղակայված, որ կարելի է սառնարանից օգտվել Գերմանիայում, ուտել ծովամթերք Փարիզում կամ գնալ գնումների Միլանում:

2. «Բուերի»  համար դժվար է, քանի որ բոլոր հաստատությունները և խանութները բացվում և փակվում  են շատ վաղ:

3. 4 պետական լեզու. գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և ռոմանշերեն: Ռոմանշերենը կարելի է լսել միայն հեռուստացույցով, նրանց տրամադրում են օրվա մեջ մեկ ժամ հաղորդման համար: Շատ շվեյցարիացիներ տիրապետում են երկու-երեք օտար լեզվի:

4. Ներկա դրությամբ երկրի բնակչությունը քառորդը եկվորներ են, Ցյուրիխի կանտոնում յուրաքանչյուր երրորդը եկվոր է, իսկ Ժնևում արդեն յուրաքանչյուր երկրորդը: Իսկ 1940 թվականին եկվորները կազմել են ընդամենը 5%: Երկրի բնակչության ընդհանուր թիվը կազմում է արդեն 8  միլիոն մարդ:

5. Ամենաշատ ազգերը Շվեյցարիայում (հազարներով) իտալացիներն են (287), գերմանացիները  (263), պորտուգալացիները (213), սերբերը (122), ֆրանսիացիները (96): Ռուսները 12, ուկրաինացիները 5, բելառուսները 1, որը ընդհանուր թվով համեմատական է արևելյան ասիացիների քանակին (18):

Bern, Switzerland

6. Այդ ամենով հանդերձ՝ երկիրը նախկինի պես շարունակում է մնալ Եվրոպայի մակարդակով, ոչ եվրոպացիներին ամենադժվար քաղաքացիություն և բնակության թույլատրող  երկիրը:

7. Կարևոր է իմանալ և հասկանալ բարբառը: Բարեհամբույր շվեյցարիացիները ձեձ հետ կխոսեն գրական գերմաներենով, բայց պետք է տեսնենք նրանց դեմքերի ուրախությունը, երբ նրանց տեղեկացնում եք, որ հասկանում եք նաև բարբառը: Նրանց խոսքերով սովորական գերմաներենը հավասար է օտար լեզվի:

8. Բայց անգամ բարբառով  շատ դժվար է գերել շվեյցարիացու սիրտը: Նրանց մեծ մասը  շատ քիչ ընկերներ ունեն, իսկ ովքեր ունեն, նրանք դպրացական ընկերներն են:

9. Շվեյցարիան երբեմն անվանում են «Եվրոպայի մոխրաման»: Իսկապես Շվեյցարիայում շատ են ծխող մարդիկ, չնայած ծխելու մասին արգելքին և պարբերաբար բարձրացող գնին:

10. Երկրում հիանալի հասարակական տրանսպորտի համակարգ է. ցանկացած բնակելի վայր հնարավոր է հասնել առանց մեքենայի: Դրանով հանդերձ կարելի է հաշվարկել ձեր ճանապարհի ժամանակը և 95% դեպքերում այդպես էլ լինում է: Դա խնայում է բավականին ժամանակ: Գնացքում անպայման կա սանհանգույց և հատուկ վայր հեծանիվների համար:

Switzerland

11. Տրանսպորտային ցանցը քաղաքներում շատ խիտ է, օրինակ Ցյուրիխ քաղաքը, որը ունի  400 000 բնակիչ, ունի 15 տրամվայ, իսկ վերջին տարիներին ևս երկուսը ավելացրել են:

12. Երկրում կա երեք միջազգային օդանավակայան՝ Ցյուրիխինը, Ժնևինը և Բազելինը  (24, 13 և 5 միլիոն ուղևորներ միայն 2011 թվականին), ինչպես նաև  11 շրջանային:

13. Գոյություն ունի աղբահանության մի ամբողջ համակարգ: 1) Աղբը թույլատրվում է թափել միայն հատուկ վճարովի պարկերում: 2) Այդ կերպ հնարավոր է խնայողություն կատարել, եթե տեսակավորես աղբը՝ թուղթը, ստվարաթուղթը, այգու թափոնները, պարարտանյութերը, ապակիները, մետաղները, պլաստմասե շշերը, մարկոցները, էլեկտրական լամպերը… Այդ ամենի համար կան տարբեր պարկեր հավաքման և արտահանմամ համար: Ինչպես նաև, երեք ամիսը մեկ պետք է հին հագուստը և կոշիկը ևս թափել:

14. Այստեղ ընդունված է զբաղվել սպորտով և գրեթե յուրաքանչյուր շվեյցարացի մրցույթների ժամանակ միշտ լինում է կիսաեզրափակիչում կամ ընդգրկված է լինում սպորտային միությունում:

15. Գոյություն ունի մասնավոր օդային REGA շտապ օգնությունը, որը հիմնադրվել է  1952 թվականին: Ֆինանսավորման  60%-ը իրականցվում է բարեգործությունների հիման վրա: Շտապ օգնությունը ունի շուրջ  11 հազար ուղաթիռներ:

You might also like