Հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին (Մաս 3)

Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտեյնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։ Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում։ Երկրի երեք հինգերորդ մասը զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով։ Իսկ ավելի  հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին կարող եք կարդալ մեր` Տուրիստական նորություններ կայքի միջոցով: Եվ այսպես…

Zurich, Switzerland

1. Պետական ծրագրի շրջանակներում թմրամոլներին անվճար չափաբաժին են տալիս, սնունդ և քնելու վայր: Ենթադրվում է, որ դա էժան է, քան նրանց կողմից իրականացվող նման հանցագործություններին հակազդելը:

2. Ամենահայտնի շվեյցարիացի մարզիկը աշխարհի նախկին ռակետ Ռոջեր Ֆեդերերն է:

3. Շվեյցարիայում եղևնիներ տրամադրվում են տարվա առաջին օրը միայն, հունվարի սկզբին:

4. Փոքրիկ նվերները պաշտոնյաների համար ընդունված է. ցանկացած տեղեկանքի համար ամենաքիչը պետք է վճարել 25 ֆրանկ, և գործը անհապաղ կարվի:

5. Որպեսզի ծառ կտրես, հարկավոր է ունենալ իշխանության թույլտվությունը, եթե անգամ դու ես այդ ծառը տնկել:

Switzerland

6. Շվեյցարական գինին գրեթե հայտնի չէ աշխարհին, քանի որ այն ավելի շատ օգտագործում են երկրի ներսում:

7. Շվեկցարական ֆոնդյու և ռակլետ  ուտեստը շատ հեշտ են պատրաստվում և հնարավոր է հենց հյուրերի սեղանի շուրջ նստած ժամանակ էլ պատրաստեն և մատուցեն:

8. Շվեյցարական Ցերմատե քաղաքում լիովին արգելված է բենզինային և դիզելային ավտոմեքենաները, թույլատրվում է միայն էլեկտրոմեքենաները:

9. Հասցեների համար Շվեյցարիայում համարակալում են ոչ թե բնակարանները, այլ գլխավոր շքամուտքերը: Բնակարանների համարներ չկան, դրանց փոխարեն ազգանուններով անվանատախտակներ են:

10. Փողոցներում չկան անտուն շներ և կատուներ:

Bern, Switzerland

11. Որոշ ժամանակ առաջ յուրաքանչյուր նոր տուն պետք է անպայման ունենար ռումբից ապաստարան, հետո պարտադրվածությունը փոխարինվեց հարկ վճարելուն, այնուհետև այդ օրենքը  լիովին վերացրեցին, մնացին միայն ապաստարանները:

12. Բազմաբնակարան շենքերում սովորաբար կան  լվացքատներ նկուղներում: Մուտքը  լվացքատուն խիստ է և գրաֆիկով նախատեսված միայն բնակիչների համար:

13.  Շվեյցարիայի յուրաքանչյուր ընկերություն անպայման պետք է ունենա շվեյցարիացի տնօրեն: Անգամ այդպիսի մասնագիտություն կա. անվանական վարձու տնօրեն: Շվեյցարիական անձնագիր ունեցողները կարող են բավականին լավ վարձատրվել առանց որևէ բան անելու, այլ պարզապես գրանցվեն մի քանի ընկերություններում՝ որպես տնօրեններ:

14. Շվեյցարիայում հակամիջուկային բունկերում բացվել է աշխարհի առաջին «զրո աստղ» ունեցող հյուրանոցը:

You might also like