Հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին (Մաս 2)

Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտեյնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։ Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում։ Երկրի երեք հինգերորդ մասը զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով։ Իսկ ավելի  հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին կարող եք կարդալ մեր` Տուրիստական նորություններ կայքի միջոցով: Եվ այսպես…

Bovec,  Switzerland

1. Շվեյցարիան կազմված է 26 կանտոններից  (տարածքային միավոր), կանտոնն էլ կազմված է համայնքներից:

2. Համապատասխանաբար, օրենքները (հարկերը) լինում են համայնքային, կանտոնային և  դաշնային մակադակների:

3. Շվեյցարիան սկսվել է 4 կանտոններից, որոնցից մեկը` Շվիցն է, որտեղից էլ առաջացել է երկրի անունը:  Արդյունքում տարբեր հողերի միացումով համադաշնության քանակը դարձավ 25 (վերջինը միացավ Ժնևը): Իսկ 1979 թվականին հանրաքվեի արդյունքում մեկ կանտոնը բաժանվեց և դարձավ երկու կանտոն:

4. Տարեկան գնաճը Շվեյցարիայում 1 %-ից չի բարձրանում:

5. Շվեյցարիայում էլեկտրոէներգիայի կեսը ստանում են հիդրոէլեկտրակայանների միջոցով:

Chateau de Chillon Montreux, Switzerland

6. Շվեյցարիայում է գտնվում աշխարհի ամենաերկար թունելը` 57 կմ երկարությամբ: Ճիշտ է՝ շահագործումը նախատեսված է միայն 2017 թվականին: Կառուցվածների մեջ կա  Սեն-Գոթարդյանը, որը իր 17 կմ երկարությունով զբաղեցնում է աշխարհում 3-րդ տեղը ավտոմեքենաների համար նախատեսված թունելների ցանկում: Ի տարբեություն հայտնի Մոն-Բլան թունելի (որը ի դեպ կարճ է)՝ շեյցարիականը անվճար է (ավելի ճիշտ այն ընդգրկված է մայրուղիների օգտագործման տարեկան վճարման համակարգի մեջ): Իսկ այժմ կա Լյոչբերգ թունելը: Նրա երկարությունը 34700 մետր է:

7. Շվեյցարիայում կրթությունը անվճար է, այդ թվում նաև օտարերկրացիների համար: Մասնավոր դպրոցներում կրթությունը տարեկան կազմում է 25 հազար ֆրանկ:

8. Բժշկությունը վճարովի է, ապահովագրությունը՝ պարտադիր:

9. Ժնևի օդանավակայանը գտնվում է Շվեյցարիայի տարածքում, բայց ճանապարհ կա, որը տանում է Ֆրանսիայի ցամաքային սահման (պաշտոնապես սահմանը անցնում է օդանավակայանով):

10. Իսկ Բազելում (Մուլխաուզե) հակառակն է. օդանավակայանը գտնվում է Ֆրանսիայի տարածքում և ճանապարհ կա դեպի Շվեյցարիա, որը համարվում է Շվեյցարիայի տարածքի մաս:

Bern, Switzerland

11. «Ոսկե Աչք» ֆիլմում Ջեյմս Բոնդը Շվեյցարիայի՝ բարձրությամբ 4-րդ ամբարտակից թռիչք է իրականացրել, որտեղ տեղակայված  է  աշխահի ամենաբարձր ձիավարժեցման կենտրոնը:

12. Շվեյցարիայում է գտնվում Եվրոպայի ամենաբարձրադիր երկաթուղային կայարանը` Յունգֆրայոխը:

13. Համաձայն Legatum Prosperity Index-ի՝ Շվեյցարիան վերջին 3 տարիների ընթացքում վերահսկման գծվ զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղը:

14. Սուվորովը Ալպերը անցել է Շվեյցարիայի տարածքով:

15. Շվեյցարիայում են  գտնվում այնպիսի միջազգային կազմակերպությունների գլխամասային գրասենյակները, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Կարմիր Խաչը, WHO-ն, ԱՀԿ-ը, CERN-ը և այլն, ինչպես նաև սպորտային կազմակերպություններ` ՖԻՖԱՆ, ՖԻԲԱՆ և ՀՕԿ-ը: Նաև Կոմերցիոն ընկերություններ` Նեսթլեն, Ֆիլիպ- Մորիսը և այլն:

You might also like