Հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին (Մաս 1)

Շվեյցարիա (գերմաներեն՝ Schweiz, ֆրանսերեն՝ Suisse, իտալերեն՝ Svizzera, ռոմանշերեն՝ Svizra), պաշտոնական անվանում՝Շվեյցարական Համադաշնություն (գերմաներեն՝ Schweizerische Eidgenossenschaft, ֆրանսերեն՝ Confédération suisse, իտալերեն՝ Confederazione Svizzera, ռոմանշերեն՝ Confederaziun svizra), պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Հյուսիսից սահմանակից է Գերմանիայի, հարավում՝ Իտալիայի, արևմուտքում՝ Ֆրանսիայի, արևելքում՝ Ավստրիայի և Լիխտենշտեյնի հետ: Անվանումը ծագում է Շվից կանտոնի անունից, որն իր հերթին կազմվել է հին գերմաներեն «վառել» բառից։ Շվեյցարիան գտնվում է Արևմտյան Եվրոպայի գրեթե կենտրոնում։ Երկրի երեք հինգերորդ մասը զբաղեցնում են ուղաձիգ ժայռերով, անհատակ վիհերով և շառաչող ջրվեժներով լեռները, որոնց գագաթները ծածկված են հավերժական սառույցով։ Իսկ ավելի  հետաքրքիր փաստեր Շվեյցարիայի մասին կարող եք կարդալ մեր` Տուրիստական նորություններ կայքի միջոցով: Եվ այսպես…

Switzerland

1. Շվեյցարիայում նախագահ է դառնում դաշնային խորհրդի 7 անդամներից մեկը: 2011 թվականին երկրի նախագահը կին է դարձել` Մեշել Կալմի Ռեյը (նախկին նախագահն էլ է կին եղել): Թեորապես  յուրաքանչյուր նախարար կարող է բազմիցս նախագահ դառնալ, ինչպես նաև եղել են դեպքեր, երբ նախագահը չի կարողացել աշխատել: Նշանակումը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի:

2. Շվեյցարիայում չկան միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ, անգամ կես միլիոնանոց չկա:

3. Շվեյցարիայում է գտնվում աշխարհի ամենամեծ բետոնե ամբարտակներից մեկը` Grand Dixence-ը:

4. Շվեյցարիայում ընտրական համակարգը (իսկ ավելի ճիշտ հանրաքվեները) թույլ է տալիս հանրաքվեներ անցկացնել ամեն կիրակի օր: Իսկ գործնականում դա հազվադեպ է տեղի ունենում, տարեկան մի քանի անգամ և առանց հատուկ աշխուժության:

5. Այդպիսի հանրաքվեներից մեկի ժամանակ արգելվեց կառուցել նոր մինարեթներ:

Switzerland

6. Երկրում ընդամենը  6 մինարեթ կա, բայց դրանք իրենց  հիմնական գործունեությունը  չեն կատարում (աղոթելու հավաքատեղի). նրանք չեն կատարվում՝ շնորհիվ լռության մասին օրենքի:

7. Քաղաքացիություն կարող են ստանալ միայն այդ երկրում 12 տարի ապրելուց հետո:

8. Շվեյցարիան աշխարհում միակ համադաշնությունն է:

9. Շվեյցարիան 4 պաշտոնական լեզու ունի: Հազվադեպ օգտագործվողը ռոմանշերենն է. այս լեզուն տիրապետում է երկրի բնակչության  0.7 % -ը:

10. Շվեյցարիայում դպրոցական տարիքը սկսվում է 4 տարեկանից, 4 օրյա է (չորեքշաբթին՝ հանգստյան օր):

Switzerland

11. Շվեյցարիայում խանութները փակվում են երեկոյան ժամը  7-ին, իսկ կիրակի օրերին ընդհանրապես չեն աշխատում: Բացառություն է միայն այն, որ հինգշաբթի օրերին խանութները աշխատում են մինչև երեկոյան 9-ը, իսկ փոքրիկ կրպակները աշխատում են, ինչպես որ ցանկանում են:

12. Շվեյցարիան մուտք չունի ոչ ծով, ոչ էլ օվկիանոս:

13. Զենք ունենալ և ծառայել զինված ուժերում կարող են միայն քաղաքացիները:

14. Շվեյցարիայում ալկոհոլային խմիչքը խանութներում երեկոյան ժամը 9-ից հետո չեն վաճառում:

15. Շվեյցարիայի միայն մեկ քաղաքում` Լոզանում մետրո կա և այն վերգետնյա է ու առանց վարորդի:

Switzerland, metro

16. Շվեյցարական բանակում ծառայում են գրեթե ողջ կյանքում, պարբերաբար անցնում են շաբաթական վճարումների  (մեկ տարվա գումարը): Գործատուն վճարումների ժամանակ սովորական աշխատավարձ է վճարում:

17. Բանակից  պաշտոնապես «փախչել» հնարավոր է, եթե պետական բյուջեին վճարես 30 տարիների ընթացքում աշխատած աշխատավարձի  3%-ը:

18. Ծառայությունից հետո զենքը հնարավոր է պահել և պետությունը դա կխրախուսի: Հաճախ կարելի է հանդիպել զենքերով մարդկանց հասարակական տրանսպորտում:

You might also like