Առաջարկում ենք ծանոթանալ Շոտլանդիայի մասին հետաքրքիր փաստերի 3-րդ մասին:
• Ամենահայտնի շոտլանդական հայտնագործություններից են համարվում 1925 թվականին Ջոն Լոգի Բերդոմի (John Logie Baird) կողմից ստեղծված հեռուստատեսային համակարգը, 1876 թվականին Ալեքսանդր Բելլի (Alexander Graham Bell) կողմից ստեղծված հեռախոսը և 1928 թվականին Ալեքսանդր Ֆլեմինգի (Alexander Fleming) կողմից ստեղծված պենիցելինը:
• Ամերիկայում առաջին ուսումնական հիվանդանոցը` Բալթիմորի հիվանդանոցը, բացվել է Գլազգոյից եկած վիրաբույժ Գրանվիլ Պատիսսոնի (Granville Sharp Pattison) կողմից 1816 թվականին:
• Շոտլանդիան պաշտոնապես ունի երեք լեզու` շոտլանդերեն, անգլերեն և շոտլանդական գաելերեն, որով խոսում է բնակչության ընդամենը մեկ տոկոսը:
• Շոտլանդիայում է գտնվում 19 բարձրագույն ուսումնական հաստատություններ և ինստիտուտներ, ներառյալ Սեյնթ Էնդրյուսը (St Andrews), որտեղ ծանոթացել են Քեմբրիջի դուքսն ու դքսուհին:
• Շոտլանդիան ունի մոտավորապես այնպիսի մակերես, ինչպիսին Չեխիան է, ԱՄԷ-ն, Պանաման, ամերիկյան Մեն նահանգը կամ ճապոնական Հոկկայդո կղզին:
• Կանադայի առաջին երկու վարչապետները` Ջոն Ա. Մակդոնալդը (1815-1891) և Ալեքսանդր Մաքքենզին (1822-1892) շոտլանդացիներ են եղել:
• Շոտլանդական ամենահայտնի խմիչքներից վիսկին իրականում հայտնագործվել է Չինաստանում: Առաջին անգամ այն թորվել է Իռլանդիայում XV դարում վարդապետների կողմից, 100 տարի անց այն նոր հասել է Շոտլանդիա:
• Շոտլանդիան աշխարհին է նվիրել ժամանակակից դարաշրջանի մեծագույն մտածողների, այդ թվում` Ադամ Սմիթին, Ջեյմս Վատտային, Դևիդ Յումային , Ջոն Ստյուարտ Միլյաին:
• Հայտնի շոտլանդական հայտնագործություններից են լոգարիթմների մեթոդը (1614), ասֆալտը (1820) և օդաճնշման անվադողերը (1887):
• Շոտլանդական հայտնի ուտեստ է հագգիսը, սովորաբար այն պատրաստում են ոչխարի սրտից, լյարդից, թոքերից: Ավանդաբար այն պատրաստում են կենդանու ստամոքսում: Հայտնի չէ` որտեղ է ծնվել այդ բաղադրատոմսը, սակայն նմանատիպ ուտեստ հիշատակվում է Հունաստանում շուրջ 2500 տարի առաջ:
• Շոտլանդական ամենահայտնի խորհրդանիշներից շատերը, ինչպիսիք են կիլտերը, պարկապզուկը իրականում օտար երկրներում են հայտնագործվել: Կիլտը հայտնագործվել է Իռլանդիայում, պարկապզուկը Շոտլանդիա է եկել հնագույն Կենտրոնական Ասիայից:
• Համաշխարհային գրականության մեջ հայտնի են շոտլանդացի գրողներ սըր Վոլտեր Սկոտը, լորդ Բայրոնը և սըր Արտուր Կոնան Դոյլը:
• Շոտլանդիայի դրոշը հայտնի է որպես շեղ խաչ կամ սուրբ Էնդրյուի խաչ (St. Andrews Cross):
• Շոտլանդիայի խորհրդանիշ ծաղիկը ուղտափուշն է:
• Շոտլանդիայում է ապրում աշխարհում շիկակարմիր մազերով մարդկանց ամենամեծ տոկոսը: Բնակչության մոտ 13%-ը ունի շիկակարմիր մազեր, իսկ 40%-ը ետ գնացող գեն:
• Առաջին միջազգայի պաշտոնական ֆուտբոլային խաղը տեղի է ունեցել շոտլանդական կրիկետի ակումբում` Պարտիկում, 1872 թվականին Շոտլանդիայի և Անգլիայի միջև: