Առաջարկում ենք ծանոթանալ Շոտլանդիայի մասին հետաքրքիր փաստերի 2-րդ մասին:
• Երկրի հյուսիս-արևելքում աղջիկներին անվանում են «quines», իսկ տղաներին «louns»:
• Ամենաառաջին հիշատակումը Լոխ Նեսսի հրեշի մասին եղել է մ. թ. 565 թվականին, երբ «ջրային հրեշը» հարձակվել է սուրբ Կոլումբոսի (St. Columba) ուղեկիցներից մեկի վրա:
• Շոտլանդական Աբերդին քաղաքը հայտնի է որպես «Եվրոպայի նավթային մայրաքաղաք» կամ «գրանիտի քաղաք»:
• Շոտլանդիայի ամենախորը լճի խորությունը կազմում է 328 մետր: Այն իր խորությամբ աշխարհում տասնյոթերորդ լիճն է:
• Շոտլանդիայում վիսկիի արտադրության ամենափոքրիկ գործարանը Edradour in Pitlochry-ն է, որը տարեկան 100 հազար զբոսաշրջիկների է ընդունում, ընդ որում արտադրում է միայն 90 հազար լիտր ածիկի վիսկի:
• Այստեղ է աճում Եվրոպայի ամենահին ծառը` կարմրածառը, որը Ֆորտինգոլում (Fortingall) կանգնած է շուրջ 3000 տարի:
• Անձրևանոցը ստեղծվել է Շոտլանդիայում 1824 թվականին ծագումով Գլազգոյից քիմիկոս, նկարիչ և դիզայներ Չարլզ Մակինթոշի (Charles Macintosh) կողմից: Մեծ Բրիտանիայում հագուստի այդ պարագան մինչև այժմ էլ կոչվում է «Mac»:
• Շոտլանդիայի պետական կրոնը համարվում է քրիստոնեությունը, իսկ եկեղեցիներին անվանում են «կիրհամներ» («kirks»):
• Շոտլանդիան իր անկախությունը ստացել է 1314 թվականին այն բանից հետո,երբ Ռոբերտ Բրյուսը պարտության մատնեց անգլիական բանակին Բաննոկբերնի (Bannockburn) ճակատամարտում:
• Շոտլանդիայի թագավորությունը անկախ պետություն մնաց մինչև 1707 թվականի մայիսի 1-ը, որից հետո միության ակտով այն միացավ Անգլիային` ստեղծելով Մեծ Բրիտանիայի Միցյալ Թագավորություն:
• 1707 թվականից հետո առաջին անգամ 1999 թվականի հուլիսի 1-ին Շոտլանդիայում կրկին ձևավորվեց իր սեփական խորհրդարանը:
• Երկրի ընդհանուր մակերեսը կազմում է 78.772 քառակուսի կմ:
• Բնակչության ընդհանուր քանակը կազմում է շուրջ 5.2 միլիոն մարդ, Մեծ Բրիտանիայի ընդհանուր բնակչության մոտավորապես 8.5%-ը:
• Բնակչության խտությունը կազմում է մոտավորապես 167.5 մարդ մեկ քառակուսի մղոնի վրա:
• Երկրում ապրում է մոտավորապես այնքան շոտլանդացի, որքան Հյուսիսային Ամերիկայում: Համաձայն Կանադայում և ԱՄՆ-ում անցկացրած մարդահամարի` շուրջ 5 միլիոն մարդ իրենց համարում են շոտլանդացիներ:
• Շոտլանդիան նախկինի պես ունի իր սեփական` Անգլիայից, Ուելսից, Հյուսիսային Իռալնդիայից անջատված, իրավական համակարգը:
• 1695 թվականին հիմնադրված Շոտլանդիայի բանկը ամենահին բանկն է համարվում Մեծ Բրիտանիայում: Այն նաև եղել է Եվրոպայի առաջին բանկը, որը սկսել է տպագրել իր սեփական թղթադրամները: