Հետաքրքիր փաստեր Շոտլանդիայի մասին (մաս 1)

Առաջարկում ենք ծանոթանալ Շոտլանդիայի մասին հետաքրքիր փաստերին:

Scotland, Edinburgh,

• Շոտլանդիայի պետական խորհրդանիշը միաեղջյուր կենդանին է:

• Աշխարհում ամենակարճ ծրագրված չվերթը ունի մեկ ու կես մղոն երկարություն. Westray կղզուց մինչև Papa Westray կղզի, որը մտնում է շոտլանդական Օրկնի (Orkney Islands) կղզիների կազմում: Թռիչքը տևում է 1 րոպե 14 վայրկյան:

• Շոտլանդիայի տարածքում մոտավորապես 750 կղզիներ կան, որոնցից  130-ը անբնակ են:

• Նեոլիթների դարաշրջանի կառույց Սկարա Բրեյը (Skara Brae), որը գտնվում է  Օրկնի կղզում, համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահնագույն կառույցը. այն թվագրված է  մ. թ. ա.  3100 թ.:

• Հարավային Լանարկշիրում (South Lanarkshire) մարդու կողմից ստեղծված կառույցում` Համիլտոնի դամբարանում, առաջանում է ամենաերկար արձագանքը աշխարհում, որը տևում է  15 վայրկյան:

Skara Brae

• Շոտլանդիայում է գտնվում ավելի քան 600 քառակուսի մղոն քաղցրահամ լճեր, այդ թվում` հանրահայտ Լոխ Նեսսը:

• Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը իր մեծությամբ երկրորդ քաղաքն է համարվում Գլազգոյից հետո:

• Էդինբուրգը դարձել է աշխարհում առաջին քաղաքը, որտեղ ստեղծվել է առաջին սեփական հրշեջ ծառայությունը:

• Ինչպես Հռոմը, այնպես էլ Էդինբուրգը կառուցվել է յոթ բլուրների վրա, մայրաքաղաքը ունի ավելի շատ  հուշարձան-կառույցներ, քան աշխարհի որևէ այլ քաղաք:

• Շոտլանդիան իր սեփական միապետն է ունեցել մինչև  1603 թվականը: Ելիզավետա I-ի մահից հետո Շոտլանդիայի թագավոր Ջեյմս VI-ը դարձել է նաև Անգլիայի թագավոր Ջեյմս  I և ղեկավարել է երկու երկրները միաժամանակ:

Scotland, Edinburgh,

• St Andrews Links-ը համարվում է  «գոլֆի հայրենիքը».  այստեղ այդ խաղը խաղացել են դեռևս   XV դարում:

• Ենթադրվում  է, որ Վիկտորիա թագուհին շոտլանդական Հայլենդս (Highlands)  իր այցելությունների ընթացքում ծխել է սիգարետներ, որպեսզի իրենից հեռացնի մոծակներին:

• Էդինբուրգը եղել է սկայ տերյերի Գրեյ Ֆրայբերզ Բոբբիի (Grey Friar’s Bobby) տունը, որը ժողովրդի սիրտը  գերեց նրանով, որ նստեց իր մահացած տիրոջ գերեզմանին շուրջ  14 տարի:

• Ներկայումս Շոտլանդիան համարվում է Մեծ Բրիտանիայում իր մեծությամբ երկրորդ երկիրը Անգլիայից հետո:

• Շոտլանդիայի ամենաբարձր կետը Բեն Նևիս լեռն է հաամարվում` 1343 մետր:

Scotland

• Շոտլանդիայի կարգախոսն է «Nemo me impune lacessit» կամ «Ոչ ոք ինձ ձեռք չի տա առանց պատժի»:

• Շոտլանդական Բալմորալ ամրոցը (Balmoral castle) թագավորական ընտանիքի ամենասիրված վայրերից մեկն է համարվում:

You might also like