Տուրիստական նորություններ նախագիծը շարունակում է ներկայացնել հետաքրքիր փաստեր տարբեր երկրների մասին: Այսօր ձեզ կներկայացնենք Մարոկկոն: Այս երկրում հաշիշի համար սպանում են: Եվ սա միակ հետաքրքիր փաստը չէ…
Մարոկկոն երկիր է Աֆրիկայի հյուսիսում, որը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում: Իսկ մենք ի՞նչ գիտենք այդ երկրի մասին:
1. Երկիրը Մարոկկո անվանումը ստացել է շնորհիվ մայրաքաղաք Մարրակեշի (Marruecos): Իսկ հենց արաբները երկիրը անվանում են Էլ-Մահրիբ («Արևմուտք»):
2. Մարոկկոյի ժամանակակից մայրաքաղաք Ռաբաթը ստեղծվել է նախկին վանքի (ամրոցի) վայրում, որն էլ կառուցվել է XII դարում Ատլանտյան օվկիանոսի ափին:
3. Համեմատած մյուս Հյուսիսաֆրիկյան երկրների հետ` Մարոկկոն ելք ունի ինչպես դեպի Ատլանտյան օվկիանոս, այնպես էլ դեպի Միջերկրական ծով:
4. Այս երկիրը գտնվում է Աֆրիկայի և Եվրոպայի մեջտեղում, որտեղ հանդիպում են Արևմուտքը և Արևելքը:
5. Մարոկկոյի բուսական և կենդանական աշխարհով հարուստ այգիները իրենց տեսակի մեջ յուրահատուկ և յուրօրինակ են: Այսպես, տեղի արգելանոցներից մեկը իրենից ճահիճ է ներկայացնում, որտեղ միայն մոլախոտ է աճում:
6. Մարոկկոյում արգելված է հաշիշ ծխելը, այդուհանդերձ ,այդ երկիրը համարվում է հաշիշի արտադրման առաջատար երկիր:
7. Մարոկկոյի որոշ քաղաքներում, հին ավանդույթի համաձայն, բոլոր կառույցները և շենքերը միագույն են ներկվում: Այսպես, օրինակ, Շեֆշաունե քաղաքում բոլոր շենքերը կապույտ են ներկված, իսկ Մարրակեշում` շիկակարմիր:
8. Չնայած այն բանին, որ երկրի հիմնական կրոնը Իսլամն է, Մարոկկոն խիստ տարբերվում է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մահմեդական այլ երկրնեից: Մարոկկոյում արգելված չէ օգտագործել ալկոհոլային խմիչքներ:
9. Պարը այստեղ համարվում է գրեթե ամենացածր արվեստը: Մարոկկոյի ավանդական խոհանոցը հիմնականում իրենից ներկայացնում է գառան մսով ուտեստներ` պատրաստված զանազան բաղադրատոմսերով: Բացի դրանից, մարոկկացիները նախընտրում են անանուխով թեյը:
10. Ենթադրվում է, որ մարոկկացիների բարեկեցության ցածր մակարդակի պատճառը իրենց ավանդական «ազգային ծուլությունն» է: Մարոկկոյի տեղաբնակների 25% -ը գործազուրկ է: Երկրում եկամտի հիմնական աղբյուր է համարվում զբոսաշրջությունը, հողագործությունը և առևտուրը: