Հետաքրքիր փաստեր Հունաստանի մասին (Մաս 3)

Հունաստանի մասին հիմնական տեղեկատվությունը Տուրիստական նորություններ նախագիծը արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Այժմ առաջարկում ենք 3 մասերից բաղկացած կարճ անդրադարձով ծանոթանալ Հունաստանի մասին հետաքրքիր փաստերին:

Moni Thari, Rhodes, Greece

• Հունաստանը Եվրոպայում ամենահարուստ բազմազան վայրի բնությունը ունի. 240 տեսակ թռչուններ, 107 տեսակի ձկներ և 116 տեսակի կաթնասուններ:

• Աշխարհի առաջին պատմաբանը Հերոդոտոսն է. գրող, որը ապրել է մ. թ. ա 484-425 թթ-ին: Նա եղել է առաջին մեծ պատմական գրքի` «Հունա-պարսկական պատերազմների» հեղինակը: Հերոդոտոսը համարվում է Հունաստանի խորհրդանիշը:

• Հին հույներին անվանում են մաթեմատիկայի հիմնադիրներ, քանի որ նրանք  առաջինն էին, ովքեր  այն դարձրել են տեսական վարքականոն:

• Հույն մաթեմատիկոսների` Պյութագորասի, Արքիմեդի և Ապոլլոնի աշխատանքները այժմյան մաթեմատիկայի դասագրքերի հիմքն են հանդիսանում:

•Հետաքրքիր է, որ առաջին փիլսոփան եղել է Ֆալեսը Միլետայից, ով ապրել է մ.թ.ա. 624-546թվականներին: Նա առաջինն էր, ով աշխարհի ծագմանը տվեց բնական, ոչ թե դիցաբանական  բացատրություն, որը Հունաստանում այդ շրջանում շատ տարածված էր:

Greece

• Անգլիացի բանաստեղծ Բայրոնը (1788-1824) այնքան հիացած է եղել Հունաստանով, որ մեկնել է այնտեղ պայքարելու թուրքերի դեմ Հունաստանի անկախության համար մղվող պատերազմում:

• Բնակիչները  100 ցուլ են զոհաբերել Զևսին:Դա տեղի էր ունենում ամեն Օլիմպիական խաղերի ժամանակ:

• Հետաքրքիր փաստ է, որ Հունաստանը աբորտների ամենաբարձր ցուցանիշն ունի Եվրոպայում:

• Հունաստանը բաժանումների ամենաքիչ քանակն ունի ԵՄ-ում:

• Դրախմը, որպես Եվրոպայի հնագույն արժույթ, եվրոյով փոխարինվել է 2002 թվականին: Հետաքրքիր է, որ Հունաստանի բնակիչները այն կիրառել են 2650 տարի:

Հավանեցի՞ք Հունաստանի մասին հետաքրքիր փաստերը: Այդ դեպքում առաջարկում ենք դիտել նաև Հունաստանի մասին ֆոտո-շարքը, որը Ձեզ ավելի կհետաքրքրի, քան նրա ամսին կարդալը:

You might also like