Հունաստանի մասին հիմնական տեղեկատվությունը Տուրիստական նորություններ նախագիծը արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Այժմ առաջարկում ենք 3 մասերից բաղկացած կարճ անդրադարձով ծանոթանալ Հունաստանի մասին հետաքրքիր փաստերին:
• Հին Հունաստանը չի համարվել մեկ ամբողջական պետություն. յուրաքանչյուր քաղաք առանձին պետություն է եղել, այսպես կոչված, «պոլիս», որոնք գրեթե 1.5 հազար հատ էին: Ամենամեծ քաղաք պետությունը այժմյան Հունաստանի մայրաքաղաք Աթենքն է: Հետաքրքիր փաստ է, որ այդ իրարից անկախ պոլիսները հաճախ վիճել են և պատերազմել: Ի դեպ, յուրաքանչյուր այդպիսի պետություն ունեցել է իր սեփական բանակը և օրենքները:
• Աշխարհի հնագիտական թանգարանների ամենամեծ քանակը Հունաստանում է:
• Ֆուտբոլը համարվում է Հունաստանի ազգային սպորտաձևը: Ի դեպ, այն ավելի շատ ճանաչում ձեռք բերեց 2004 թվականին Եվրոպայի առաջնությունից հետո, երբ Հունաստանի ազգային հավաքականը հաղթանակ տարավ:
• Հին հունական կանանց կյանքի միջին տևողությունը կազմել է 36 տարի, իսկ տղամարդկանց միջինը տարիքը եղել է 45-ը: Ներկայումս կյանքի միջին տևողությունը կանանց մոտ կազմում է 82 տարին, իսկ տղամարդկանց մոտ 77-ը: Հետաքրքիր է նաև այն, որ կյանքի տևողությամբ այն աշխարհում զբաղեցնում է 26-րդ տեղը:
• 1950 թվականին Հունաստանի բնակչության 30%-ը նոր սկսեց կարդալ և գրել սովորել: Այժմ կրթվածության մակարդակը կազմում է 96%:
• Աթենքը Եվրոպայի ամենահնագույն քաղաքներից մեկն է: Այն նաև համարվում է ժողովրդավարության, փիլիսոփայության, Օլիմպիական խաղերի, քաղաքագիտության, արևելյան գրականության, պատմագրության, հիմնարար մաթեմատիկական սկզբունքների, ողբերգության և կատակերգության հայրենիքը:
• Բնակչության ավելի քան 40%-ը ապրում է Աթենքում: Դառնալով ժամանակակից Հունաստանի մայրաքաղաքը`նրա բնակչության թիվը 1834 թվականից աճեց 10 հազարով և արդեն 2001 թվականին կազմեց 3.6 միլիոն:
Հունաստանում հանգստի մեկնելու համար կարող եք դիմել «Հոթ տուրս» տուրիստական ընկերությանը, որը կազմակերպում է ուղևորություններ դեպի Հունաստանի բազմաթիվ հանգստավայրեր:
• Հունաստանում տղամարդիկ պետք է ծառայեն 1 տարի 18 ամիս զինված ուժերի ցանկացած ստորաբաժանումում: Պետությունը մթերքի ներքին համախառն արդյունքի (ՀՆԱ) 6%-ը ամեն տարի ծախսում է բանակի վրա:
• Եվրամիության առևտրային շարժակազմի 70%-ը կազմում են Հունական նավերը: Համաձայն նրանց օրենսդրության` նավերի անձնակազմի 75%-ը պետք է լինեն Հունաստանի քաղաքացիներ:
• Հռոդոս քաղաքը (Հռոդոս կղզու մայրաքաղաքը) Հունաստանի ամնահայտնի տուրիստական վայրերից մեկն է համարվում: Քաղաքը հայտնի է հնագույն տեսարժան վայրերով, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկով` Հռոդոսի կոթողով: