Հետաքրքիր փաստեր Հունաստանի մասին (Մաս 1)

Հունաստանի մասին հիմնական տեղեկատվությունը Տուրիստական նորություններ նախագիծը արդեն ներկայացրել է իր ընթերցողներին: Այժմ առաջարկում ենք 3 մասերից բաղկացած կարճ անդրադարձով ծանոթանալ Հունաստանի մասին հետաքրքիր փաստերին:

Greece

• Հունաստանի բնակչությունը կազմում է ավելի քան 11 միլիոն մարդ:

• Մոտավորապես  16.5  միլիոն մարդ տարեկան այցելում է Հունաստան:

• Հունաստանում ընտրություններին պետք է մասնակցեն  բոլոր 18 տարին լրացած անձինք:

• Հետաքրքիր փաստ է այն, որ երկրի ներքին համախառն արդյունքի 16%-ը զբոսաշրջության հաշվին է:

• Ձիթապտղի արտադրությամբ Հունաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Հետաքրքիր է նաև այն, որ հույները դեռևս հնագույն ժամանակներից աճեցրել են ձիթապտղի ծառեր: Դրանցից մի քանիսը տնկվել են դեռևս 13-րդ դարում և մինչև այժմ էլ բերքատու են:

olive trees

• Ընդհանուր տարածքի  80%-ը զբաղեցնում են լեռները:

• Հունաստանի ամենբարձր լեռնաշղթան Օլիմպն է  (2917 մ): Օլիմպի երկու ամենաբարձր գագաթները Միտիկասը և Ստեֆանին են  (2911 մ): 

• Օլիմպոս լեռը հատուկ նշանակություն է ունեցել Հին Հունական դիցաբանության մեջ: Համարվում էր, որ Օլիմպոսում էին ապրում աստվածները, որոնց գլխավորը Զևսն էր:

• Հունաստանի բնակչության մոտավորապես  98%-ը էթնիկ հույներ են: Ինչպես նաև, քիչ քանակությամբ թուրքեր, ալբանացիներ, մակեդոնացիներ, բուլղարացիներ, հայեր և գնչուներ են ապրում:

• Աշխարհում ավելի քան 12 միլիոն մարդ խոսում է հուներեն: Մոտավորապես 95 %-ը ապրում են հայրենիքում,  3 %-ը Կիպրոսում և Իտալիայում, մնացածը՝ Ալբանիայում, Թուրքիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:

• Յուրաքանչյուր լեզվի հազարավոր բառեր առաջացել են հուներենից: Հունարեն բառերով հագեցած լեզուներից մեկը հենց անգլերենն է:

• Ավելի քան  2 հազար կղզիներ պատկանում են Հունաստանին, սակայն միայն 170-ն են բնակեցված:

• Հունաստանի ամենամեծ կղզին Կրետեն է` 3189 քառ. կմ:

Crete

Հունաստանում հանգստի մեկնելու համար կարող եք դիմել Հոթ տուրս տուրիստական ընկերությանը, որը կազմակերպում է ուղևորություններ դեպի Հունաստանի բազմաթիվ հանգստավայրեր:

You might also like