Վրաստանը (վրացերեն՝ საქართველო, [sɑkʰɑrtʰvɛlɔ] Սաքա՛րթվելո) երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները, բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Դրանք են՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ (տես Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում)։ Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝Ադրբեջանին։ Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։ Խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը։ Մայրաքաղաքն է Թբիլիսին։ Վրաստանը նաև բազմաթիվ լեգենդների երկիր է: Տուրիստական նորություններ կայքը այս անգամ էլ կծանոթացնի ձեզ մեր հարևան Վրաստանին:
1. Խնջույքների ժամանակ Վրաստանում ամենագլխավոր մարդը թամադան է: Ըստ ավանդության՝ թամադան լինում է կամ տան տերը կամ նա է ընտրում հյուրերի մեջից ամենաարժանավորին: Հաշվի առեք, որ թամադային չի կարելի ընդհատել, նրա խոսքը օրենք է:
2. Կենացներին Վրաստանում սրբորեն են վերաբերվում: Ոչ ոք իրավունք չունի ըմպել գավաթով գինին, եթե հերթականությամբ սեղանի շուրջ նստած մեծերը կենաց չեն ասել:
3. Վրացական խոհանոցի անբաժան մասնիկն է կազմում խինկալին, կանաչեղենը` համեմը, ռեհանը, թարխունը, կանաչ սոխը: Այս ամենը նրանք սիրում են ուտել մսի հետ:
4. Ընտանիքը վրացու համար սրբություն են: Նրանք խնամքով են վերաբերվում իրենց ծնողներին և ընկերներին: Իսկ հոր խոսքը օրենք է:
5. Վրաստանի մի քանի շրջաններում դեռ պահպանվել են աղջիկ փախցնելու ավանդույթները: Բայց դա անում են միայն աղջկա և փեսայի ցանկությամբ միայն:
6. Վրաստանում թույլատրվում է զենքի պահպանումը:
7. Վրաստանում հարսանիքից հրաժարվել գրեթե անհնար է, քանի որ դա մեծ վիրավորանք է հրավիրող կողմի համար, և քանի որ այդպես կարող է սկսվել երկու ընտանիքների թշնամություն:
8. Վրացիները շատ հետաքրքիր ավանդույթ ունեն. բոլոր կանանց դա դուր կգա: Փեսայի բոլոր բարեկամները պարտավոր են հարսին ոսկի նվիրել: Եվ Աստված չանի, որ ինչ-որ մեկը մոռանա:
9. Վրացական թաղումները այլ թեմա է: Դա իր տեսակի մեջ յուրաքանչյուր վրացու պարտականությունն է: Գյուղերում բոլոր բնակիչները այցելում և հրաժեշտ են տալիս հանգուցյալին՝ իրենց հետ բերելով սնունդ, գումար, գինի և այլն:
10. Վրացի երգչուհի Քետի Մելուան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում իր՝ աշխարհում ամենախորը վայրում համերգի համար` ծովի մակարդակից 303 մետր ցածրության վրա, Հյուսիսային ծովի նավթաբազայում:
11. 1812 թվականի հայրենական պատերազմի հերոս Պյոտր Բագրատիոնը, որին հարգում էին Սուվորովը, Կլաուևիցը և Նապոլեոնը, ազգությամբ վրացի է եղել: