Հետաքրքիր փաստեր Վրաստանի մասին (մաս 1)

Հետաքրքիր փաստեր տարբեր երկրների մասինՎրաստանը (վրացերեն՝ საქართველო, [sɑkʰɑrtʰvɛlɔ] Սաքա՛րթվելո) երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Վրաստանը և աշխարհի բոլոր պետությունները, բացի Ռուսաստանից և մի քանի այլ պետություններից, մի շարք տարածքներ համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Դրանք են՝ Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից ճանաչված են որպես անկախ պետություններ (տես Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչում)։

Վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքը արևմուտքում սահմանակից է Աբխազիային, իսկ հյուսիսում՝ Հարավային Օսիային։ Ինչպես նաև հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանին, հարավում՝ Թուրքիային և Հայաստանին, հարավ-արևելքում՝Ադրբեջանին։

Վրաստանը միջերկրամասային երկիր է, հիմնականում գտնվում է Ասիայում, մասամբ Եվրոպայում։ 1999 թ. ապրիլի 27-ից Եվրախորհրդի անդամ է։ Խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումին, Սուխումը։ Մայրաքաղաքն է Թբիլիսին։ Վրաստանը նաև բազմաթիվ լեգենդների երկիր է: Տուրիստական նորություններ կայքը այս անգամ էլ կծանոթացնի ձեզ մեր հարևան Վրաստանին:

Georgia

1. Սաքարթվելո` ահա այսպես են անվանում վրացիները իրենց երկիրը: Այդ անունը առաջացել է ժողովրդի անվանումից, որոնք ապրել են այժմյան Վրաստանի տարածքում` քարթվելները: «Վրաստան» բառը մեր լեզվաընտանիք ներխուժել է XVII-XVIII դարում:

2. Վրաստանը անվանում են գինու հայրենիք. հենց այդտեղ են հայտնաբերվել գինեգործության ամենահին տակառները և խաղողի որթերը:

3. Վրաստանը քրիստոնեությունը ընդունել են դեռ 319 թվականին:

4. Վրացերեն ինչ-որ բառ արտասանելիս համոզվեք, որ այն ճիշտ հնչողությամբ արտասանեցիք: Քանի որ կարող եք ծիծաղելի դրության մեջ հայտնվել:

5. Վրաստանի տարածքում հայտնաբերվել են մարդկային ցեղի առաջին ներկայացուցիչների մնացորդներ: 1 միլիոն 770 հազար տարվա պատմություն ունեցող մնացորդները  հայտնաբերվել են 1991 թվականին Դմանիսիում:

Georgia

6. Վրաստանում ռուսերեն լեզվով մեծ մասամբ խոսում են միայն մեծ սերունդի ներկայացուցիչները: Երիտասարդների շրջանում ռուսերենը գրեթե չի գործածվում: Լեռներում ոչ ոք չի տիրապետում ռուսերենին: Այժմ երկրում ցանկանում են երկրորդ պետական լեզուն անգլերենը դարձնել: Երեխաները անգլերեն սովորում են սկսած առաջին դասարանից:

7. Վրաստանը ձգտում է դառնալ տուրիստական Մեքքան ողջ աշխարհի համար: Այդ իսկ պատճառով բոլոր ցուցանակները, ինֆորմացիոն վահանակները գրված են վրացերեն և անգլերեն լեզուներով, անգամ ամենափոքրիկ գյուղերի ճանապարահային անվանումները:

8. Վրաստանը մեկն է այն սակավաթիվ երկրներից աշխարհում, որտեղ չկա հակասեմիտականության և հրեաները ապրում են ավելի քան երկու հազար տարի:

9. Վրացական բազմահարկ շենքերում հաճախ են հանդիպում վճարովի կամ անձնական բանալիով վերելակներ:

10. Վրաստանի տեսարժան վայրերից մեկը ամենուրեք պարաններից կախված լվացքն է, որը վրացիները կախում են ոչ թե պատշգամբի ներսից, այլ դրսից:

Georgia, Tbilisi

11.  Մի զարմացեք, որ կտեսնեք վրացի տղամարդը համբուրում է մյուս տղամարդու այտը, քանի որ դա վրացական ավանդույթ է. հանդիպելիս բոլորը իրար համբուրում են:

12. Կենտրոնական ջեռուցման համակարգ ոչ բոլոր բնակարաններում կան: Գյուղերում և փոքրի քաղաքներում տները ջեռուցվում են փոքրիկ գազօջախներով կամ վառարաններով:

13. Վրացիները հյուր գնալիս չեն հանում իրենց կոշիկները: Եթե դուք այդպես անեք, ապա անհարգալից կլինեք տան տիրոջ հանդեպ, իսկ եթե հանեք և հողաթափ ուզեք, ապա այդ դեպքում էլ ավելի անհարմար դրության մեջ կհայտնվեք: Այդ կերպ դուք վիրավորում եք տան տիրոջը:

You might also like