Երեք շուշանները, որոնք պատկերված են Ֆրանսիայի զինանշանին, խորհրդանշում են կարեկցանք, արդարություն և ողորմածություն:
Մարիաննա` ֆրանսիայի խորհրդանիշը և «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի նյութական վերափոխումը: Նրան կարելի է ամենուր տեսնել: Այժմ Մարիաննան կրում է 2010 թվականի Միսս Ֆրանսիա դարձած Մալիկա Մենարի դեմքը:
Գուստավ Էյֆելին իր հանրահայտ աշտարակի ստեղծման ժամանակ ոգեշնչել է շվեյցարիացի պրոֆեսոր Հերման ֆոն Մայերի հետազոտությունները: Ֆոն Մայերը ուսումնասիրել է ազդրոսկրային գլխիկի ոսկրային կառուցվածքը: Նրա հետազոտությունները վերաբերվում էին ոսկրի այն հատվածին, որը անկյան տակ համակցվում է: Ոսկորի հենց այս հատվածն է պատված հստակ երկրաչափական կառուցվածք ունեցող մանր ոսկրային ցանցով: Այդ կառուցվածքը թույլ չի տալիս նրան կոտրվել մարդկային մարմնի ծանրությունից:
Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն:
Աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեի բացումը նվիրված է եղել Էյֆելյան աշտարակի շինարարության ավարտին և Փարիզի 1889 թվականի ցուցահանդեսի բացմանը: