Հետաքրքիր փաստեր Կանադայի մասին (Մաս 2)

Կանադայի սահմանները ձգվում են Ատլանտյան օվկիանոսից դեպի արևելք և Խաղաղ օվկիանոսից դեպի արևմուտք, իսկ հյուսիսից երկրին սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը: Ելիզավետա II թագուհին համարվում է երկրի խորհրդանշական ղեկավարը, այնպես որ Կանադայում ստեղծվել է սահմանադրական միապետություն և պառլամենտական ժողովրդավարություն: Այս երկիրը շատ հյուրասեր է, այդ պատճառով այստեղ կարելի է հանդիպել տարբեր ազգությունների մարդկանց: Պետական լեզուն այստեղ երկուսն է. անգլերենը և ֆրանսերենը: Հիմնական կրոնը քրիստոնեությունն է, բայց նաև տարածված է մահմեդականությունը, բուդդայականությունը, հինդուիզմը և հուդդայականությունը:  

Canada

Կանադան չափազանց հետաքրքիր երկիր է, որի մասին շատերը  քիչ բան գիտեն, դրա համար հարկավոր է լրացնել այդ բացը:

Կանադան թերևս աշխարհում միակ երկիրն է, որի մասին հազվադեպ կարող եք լսել թե նա խառնված է ինչ-որ կոնֆլիկտի մեջ: Կանադան շատ խաղաղասեր պետություն է, այդ իսկ պատճառով շատերն են սիրում Կանադայում  մշտական բնակություն հաստատել: Ստորև կարող եք ծանոթանալ մի քանի յուրահատկությունների մասին, որոնք թույլ կտան տարբերակել  Կանադան:

1. Տորոնտոն համարվում է խոշորագույն կանադական քաղաքը, բնակչությունը ավելի քան 5 միլիոն է կազմում: Տորոնտոյում ավելի շատ համալսարանների ավարտականներ կան, քան աշխարհի որևէ այլ քաղաքում:

2. Այս հսկայական երկիրը բնորոշվում է բնակչության ցածր խտությամբ: Միջինում մեկ քառակուսի կիլոմետրի վրա գտնվում է 3 մարդ: Բնակչության գրեթե կեսը ծնվել է այլ երկրներում:

3. Կանադայում արտադրվում է այնքան  էլեկտրաէներգիա, որ այն տրամադրվում է նաև  ԱՄՆ-ին:

4. Քվեբեկում գտնվող սառցե հյուրանոցը, որը հայտնի է Հյուրանոց դե Գլաս անվանումով, ամեն տարի պատրաստվում է 400 տոննա սառույցից և 12000 տոննա ձնից: Այն հալվում է յուրաքանչյուր ամառ, իսկ   ձմռանը կրկին  կառուցվում:

5. Կանադայում չկան իսկական անապատներ, բացի մի քանի շրջաններից, որոնց շատերի  լանդշաֆտը կարող են  ընդունել անապատի տեղ: Միայն Բրիտանական Կոլումբիայի շրջանի Օկանագան հովիտի ծայրամասն է համարվում կիսաանապատ:

Vancouver, Canada

6. Ընդամենը 15 մղոն երկարություն ունեցող այդ գեղեցիկ անկյունում աճում է 100 տեսակի հազվագյուտ բույսեր, ինչպես նաև ապրում է 300  տեսակի հազվագյուտ կենդանիներ: Դա միակ անապատն է աշխարհում, որը ապահովված է զբոսաշրջիկների համար հատուկ ճանապարհով:

7. Ձմռանը Կանադայում ջերմաստիճանը բավականին  ցածր է, իսկ որոշ վայրերում ձյան ծածկը գրեթե կես տարի մնում է:

8. Առաջին մարդը, ով փայտե մանրաթելից թուղթ է պատրաստել կանադացի Չարլզ Պենետրին է:

9. Բեյսբոլի ձեռնոցը ևս  ստեղծվել է Կանադայում  1883 թվականին:

10. Բազմաթիվ հայտնագործություններ, այդ թվում բասկետբոլը, էլեկտրական լամպը, էլեկտրական սալիկը, էլեկտրական օրորոցը, ժամանակի նորմերը, սրտի ռիթմավարը, ազդանշանը և առաջին ձյունագնացը ստեղծվել են այս հրաշալի երկրում: Բացի այդ ամենից, առաջին էլեկտրական մանրադիտակը ևս ստեղծվել է Կանադայում` Տորոնտոյի համալսարանում:

Niagara Falls

11. Ամեահայտնի ջրվեժներից մեկը` Նիագարան, գտնվում է Օնտարիոյի շրջանում:

12. Կանադայի տարածքի կեսը ծածկված է անտառներով, չէ որ այստեղ է գտնվում աշխարհի անտառների մեկ տասներորդը: Բացի այդ Կանադան համարվում է հյուսիսամերիկյան գորշ արջի և բևեռային արջի տունը:

13. Կանադայում երկու ազգային սպորտաձև կա. ամռանը` լակրոսը (հայտնագործված հենց այյդտեղ), իսկ ձմռանը` հոկեյը:

14. ՄԱԿ-ի տվյալներով 2011 թվականին Կանադայում գրանցվել է  զարգացման  աշխարհում ամենամեծ ցուցանիշը:

Կանադան հիանալի երկիր է զբոսնելու համար: Չափազանց զարգացած հասարակության և վայրի բնության հիանալի համադրություն է: Այստեղ անհամեմատելի քիչ են խտրականությունները և անհավասարությունը:

You might also like