Հետաքրքիր փաստեր Կանադայի մասին (Մաս 1)

Կանադայի սահմանները ձգվում են Ատլանտյան օվկիանոսից դեպի արևելք և Խաղաղ օվկիանոսից դեպի արևմուտք, իսկ հյուսիսից երկրին սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը: Ելիզավետա II թագուհին համարվում է երկրի խորհրդանշական ղեկավարը, այնպես որ Կանադայում ստեղծվել է սահմանադրական միապետություն և պառլամենտական ժողովրդավարություն: Այս երկիրը շատ հյուրասեր է, այդ պատճառով այստեղ կարելի է հանդիպել տարբեր ազգությունների մարդկանց: Պետական լեզուն այստեղ երկուսն է. անգլերենը և ֆրանսերենը: Հիմնական կրոնը քրիստոնեությունն է, բայց նաև տարածված է մահմեդականությունը, բուդդայականությունը, հինդուիզմը և հուդայականությունը:  

Canada

Կանադան չափազանց հետաքրքիր երկիր է, որի մասին շատերը  քիչ բան գիտենք, դրա համար հարկավոր է լրացնել այդ բացը:

Կանադան թերևս աշխարհում միակ երկիրն է, որի մասին հազվադեպ կարող եք լսել, թե նա խառնված է ինչ-որ կոնֆլիկտի մեջ: Կանադան շատ խաղաղասեր պետություն է, այդ իսկ պատճառով շատերն են սիրում Կանադայում  մշտական բնակություն հաստատել: Ստորև կարող եք ծանոթանալ մի քանի յուրահատկությունների մասին, որոնք թույլ կտան տարբերակել  Կանադան:

1. «Կանադա» անվանումը առաջացել է «Կանատա» բառից, որն էլ թարգմանաբար նշանակում է գյուղ կամ բնակավայր:

2. Աշխարհում իր մեծությամբ երկրորդ երկիրն է, ընդհանուր տարածքը 9984670 քառ. կմ է:

3. Հենց այս երկրին է պատկանում աշխարհի ամենաերկար ջրափնյա գիծը` մոտ 243 հազար կմ :

4. Կանադայի և ԱՄՆ-ի սահմանը երկու երկրների ամենաերկար սահմանն է աշխարհում, ինչպես նաև` միակ չպաշտպանված սահմանը:

5. Բացի դրանից, այն  ամենամեծ պետությունն է, որը սահմանակից է ընդամենը մեկ պետության:

Canada, Quebec, Place Royale

6. Կանադայի բնակչության 81% տոկոսը բնակվում է քաղաքներում:

7. Կա տարածված կարծիք այն մասին, որ Հյուսիսային բևեռը պատկանում է Կանադային, սակայն դա առասպել է. Հյուսիսային բևեռը ոչ մի պետության չի պատկանոււմ:

8. Թխկու տերևը Կանադայի ազգային խորհրդանիշն է:

9. Կանադան համարվում է աղանդերային քաղցր «Այսվայն» գինու առաջատար արտադրողը:

10. Կանադան մտնում է ոսկի, պղինձ, ցինկ, նիկել, ալյումին և բնական գազ  արտադրող հինգ խոշորագույն երկրների մեջ:

Toronto, Canada

11. Մոնրեալում, որն անվանում են եկեղեցիների քաղաք, կառուցվել է ավելի շատ եկեղեցիներ, քան տներ:

12. Կանադայում է գտնվում աշխարհի ամենափոքրիկ բանտը, այն ընդամենը  270 քառ. մետր է:

13. Աշխարհի ամենաերկար մայրուղին Տրանս-Կանադական մայրուղին է, որի երկարությունը  7604 կիլոմետր է:

14. Այստեղ են գտնվում համաշխարհային համբավ ունեցող համալսարաններ, որտեղ սովորում են ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանից եկած ուսանողները:

Շարունակելի…

You might also like