Հետաքրքիր փաստեր Ավստրիայի մասին (Մաս 2)

Տուրիստական Նորությունները  շարունակում է ներկայացնել ամենահետաքրքիր  երկրները: Հերթը  Ավստրիայինն է: Այսպիսով, Ավստրիան երկիր-հանելուկ է, որին  ցանկանում ես գուշակել կրկին ու կրկին: Եթե դուք պատրաստվում եք այցելել այս հիասքանչ երկիր, ապա անպայման պետք է ավելի շատ օգտակար և հետաքրքիր ինֆորմացիա իմանալ այս երկրի մասին:

Salzburg, Austria

1. Հիասքանչ Ավստրիան  համարվում է սառցային  բալետի օրրանը:

2.Աշխատանքից ազատ օրերին ավստրիացիները նախընտրում են զբաղվել զանազան ձմեռային սպորտաձևերով:

3.Ավստրիայի  գրավչությունը  լեռնային առողջարաններն են, այդ պատճառով էլ այս երկիր ամեն օր  բազմահազար զբոսաշրջիկներ են այցելում: Լեռնադահուկները, որոնց արտադրությամբ զբաղվում է երկիրը, մեծ պահանջարկ ունի սպառողների շրջանում:

4. Ավստրիայի վաստակավոր գրականագետ է Ստեֆան Ցվեյգը:

Tyrol, Austria

5.Լեռները ծածկում են այս երկրի մեծ մասը: Ընդհանուր տարածքի 62%-ը զբաղեցնում է Արևելյան Ալպերը: Գրոսգլոկները ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը կազմում է 3798 մետր, ինչպես նաև, այն համարվում է Եվրոպայում իր բարձրությամբ երկրորդ լեռը: Այստեղ է գտնվում խոշորագույն սառցադաշտը, որ անվանում են Պաստերցե: Այն սկսած 19-րդ դարից բավականին արագ հալվում է:

6. Նոյզիդրելերզեն  մեծությամբ Եվրոպայի չորրորդ  լճակն է, որը գտնվում է Բուրգենլանդեում, ինչպես նաև, այն բնական ծագումով աշխարհի ամենամեծ լիճն է: Հարավային հատվածը պատկանում է Հունգարիային: Այս աղի լիճը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից: Հիանալի լողափերը և զարմանալի մաքուր ջրերը վերածվել են ափամերձ տարածքների և մեծ համբավ են վայելում հանգստացողների համար:

7.Ավստրիայի դրոշը համարվում է աշխարհի ամենահնագույն դրոշներից մեկը, այն գործում է 1191 թվականից: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է Դունայ գետը, կարմիրը` մարդկանց թափած արյունը, ովքեր պայքարում էին պետության  անկախության համար:

 Österreich, Republik Österreich

8.Այս երկրի գլխավոր տեսարժան վայրը Շյոնբրուն պալատն է:

9.Հոլիվուդյան հանրահայտ աստղ Առնոլդ Շվարցնեգերը արմատներով Ավստրիայի Գրաց քաղաքից է:

10. «Պրատեր» այգում է գտնվում ամենահին սատանայի անիվ կարուսելը. այն կառուցել են  19-րդ դարում, բարձրությունը 65 մետր է:

Իհարկե սա դեռ վերջը չէ, բայց որպեսզի ավելին իմանաք՝ հարկավոր է պարզապես այցելել այնտեղ, քայլել փողոցներով, այցելել հանրահայտ վայրեր, գտնվել տեսարժան վայրերում և պարզապես վայելել  հիանալի բնությունը:

Schönbrunn

You might also like