Տուրիստական Նորությունները շարունակում է ներկայացնել ամենահետաքրքիր երկրները: Հերթը Ավստրիայինն է: Այսպիսով, Ավստրիան երկիր-հանելուկ է, որին ցանկանում ես գուշակել կրկին ու կրկին: Եթե դուք պատրաստվում եք այցելել այս հիասքանչ երկիր, ապա անպայման պետք է ավելի շատ օգտակար և հետաքրքիր ինֆորմացիա իմանալ այս երկրի մասին:
1.Այս երկրի մայրաքաղաքը Վիեննան է, ներկայումս տեղաբնակների 20%-ն է ապրում այդ քաղաքում:
2.Ավստրիան ընդամենը հինգ խոշոր քաղաք ունի, որոնք շատ ճանաչված են զբոսաշրջիկների շրջանում: Դրանք են` Զալցբուրգը, Գրացը, Ինսբուրգը, Լինցը և Վիեննան:
3.Այս երկրում պետական լեզուն գերմաներենն է համարվում:
4.Ավստրիայի պետական հիմնն է Land der Berge, Land am Strome-ը: Հիմնի երաժշտությունը վերցված է «Մասոնական եզերք» ստեղծագործությունից, որի հեղինակը Վ. Ա. Մոցարտն է: Տվյալ ստեղծագործությունը կոմպոզիտորը ավարտել է իր սպանությունից ընդամենը տասներկու օր առաջ (ամսաթիվը. 05.12.1791թ.), բայց շշուկներ են պտտվում, որ երաժշտությունը Մոցարտը չի գրել, այլ իր ընկեր Հոլցերը: 1947 թվականին գրվել է հիմնի խոսքերը, որոնք գրել է Պաուլա ֆոն Պրերադովիչը: Ստեղծվել է նաև երաժշտություն ժամանակակից տարբերակը` Մ. Շյոնհերրի կողմից ղեկավարվող նվագախմբի համար:
5. Ընդհանուր բնակչության 90 տոկոսը կաթոլիկներ են, բողոքականները կազմում են 6 տոկոս, իսկ բնակչության մնացած տոկոսը լյութերականներ են:
6.Ավստրիայի բնակչության հիմնական մասը խոսում է գերմանական լեզվի ավստրո-բավարական բարբառով, իսկ գրական լեզուն բարբառներից զգալիորեն տարբերվում է:
7. «Վիեննայի վալսի» հայրենիքը նույնպես համարվում է Ավստրիան:
8. Լենդերը այս երկրի ազգային պարն է, որը համարվում է «Վիեննայի վալսի» նախատիպը ողջ աշխարհում:
9.1955 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունվեց օրենք չեզոքության մասին:
10. Աշխարհահռչակ և տաղանդավոր կոմպոզիտոր Մոցարտը ևս ծնունդով Ավստրիայից է:
11.Ֆ. Շուբերտը և Ֆ. Յ. Հայդենը ևս համարվում են ավստրիացիներ: